Ռոնալդուն կարող է բաց թողնել Ազգերի լիգայի մեկնարկային տուրերի հանդիպումները
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է չմասնակցել Պորտուգալիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 35-ամյա հարձակվողը ոտքի մատի բորբոքման պատճառով չի մասնակցել ազգային թիմի մարզմանը: Նա աշխատել է մարզադահլիճում:
Հավաքականի մարզչական շտաբը սեպտեմբերի 4-ին վերջնական որոշում կընդունի հավաքականի առաջիկա հանդիպումներին Ռոնալդուի մասնակցության վերաբերյալ:
Պորտուգալիայի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին կմրցի Խորվաթիայի, իսկ սեպտեմբերի 8-ին Շվեդիայի հավաքականների հետ: