Քնած ժամանակ օձը մտել է կնոջ բերանը. նրա կյանքը փրկել են բժիշկները
Դաղստանի Լևաշի գյուղում կինը որոշել է հանգստանել բնության գրկում, պառկել է ծառի տակ և քնել, իսկ այդ ընթացքում օձը մտել է նրա բերանը, հայտնում է «Հինգերորդ ալիքը»՝ իր աղբյուրներին հղումով: Կնոջ բերանից օձին հանելու համար բժշկական միջամտություն է պահանջվել: Բժիշկները, անզգայացնելով կնոջը, հատուկ սարքերի օգնությամբ մեկ մետրանոց սողունին հանել են նրա բերանից: Ավելին, հրապարակված տեսանյութում երևում է, որ բուժաշխատողները ցնցված են կատարվածից: Սակայն հայտնի չէ, թե ինչ վիճակում է կինը և արդյոք կենդանի է սողունը:
Ավելին՝ այստեղ