Գվարդիոլան կարծում է, որ Մեսսին պետք է մնա «Բարսելոնայում»․ Mundo Deportivo
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը չափազանց դժվար է իրագործել, և արգենտինացի ֆուտբոլիստին խորհուրդ է տվել չհեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն: Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Մեսսին Բարսելոնային հայտնել է պայմանագիրը խզելու ցանկության մասին, որն ավարտվում է 2021 թվականին: Հարձակվողը հայտարարել է նաև «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ցանկության մասին: Արգենտինացու տրանսֆերի հավակնորդներն են նաև ֆրանսիական «Փարիզ Սեն Ժերմենը» և իտալական «Յուվենտուսը»: