«Արսենալը» հաղթեց «Լիվերպուլին» եւ նվաճեց Անգլիայի սուպերգավաթը
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցավ Անգլիայի սուպերգավաթի հանդիպումը։ Տիտղոսը վիճարկեցին չեմպիոն «Լիվերպուլն» ու գավաթակիր «Արսենալը»։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ 73-րդ րոպեին «Լիվերպուլը» հավասարությունը վերականգնեց ճապոնացի հարձակվող Տամուկի Մինամինոյի գոլի շնորհիվ։
Լրացուցիչ ժամանակ նախատեսված չէր։
11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Արսենալի» ֆուտբոլիստները՝ 5։4։
«Լիվերպուլից» վրիպեց անգլիացի հարձակվող Ռիան Բրուսթերը։
«Արսենալը» 16-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։
Անգլիայի սուպերգավաթ
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 1։1 (11մ՝ 5։4)
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 12 - Տակումի Մինամինո, 73