1991 թ․-ի արտադրության «Ժիգուլին» պահպանվել է անթերի վիճակով (ֆոտո)
Խորհրդային միության տարիներին հասարակ մահկանացուներին հասու չէր սև գույնի մեքենա ունենալը: Դրանք հիմնականում պատկանում էին պետական պաշտոնյաներին և ՊԱԿ-ի աշխատակիցներին:
Բայց «Վերակառուցման» տարիներին այն հասանելի դարձավ սովորական քաղաքացիների համար, և առ այսօր այդ գույնը մեծ պահանջարկ է վայելում ԱՊՀ երկրների տարածքում:
1991 թ․-ին արտադրված այս ВАЗ-21063-ի վազքն ընդամենը 637 կմ է: Այն ներսից և դրսից ամբողջությամբ գործարանային արտադրության է: