Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել Թուրքիա
Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն:
Sky Italia-ի տեղեկություններով՝ 32-ամյա Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը», որն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Իվան Ռակիտիչի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի ցանկանում իր թիմում տեսնել խորվաթ կիսապաշտպանին: