Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Ժամանց

Կարևոր նշանակութուն ունեցող 6 օրգան, առանց որոնց մարդը կարող է ապրել

Մարդու օրգանիզմը մեկ ամբողջական համակարգ է, որում յուրաքանչյուր օրգան իր դերն ու նշանակությունն ունի, սակայն միաժամանակ դրանք բոլորը կապված են միմյանց, ուստի դրանցից մեկի աշխատանքի խանգարումը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև մյուսների աշխատանքի վրա։ 

Հայտնի է, որ օրգանիզմն օժտված է ինքնավերականգնվելու յուրահատուկ հատկությամբ, իսկ որոշ օրգաններ կարող են կատարել նաև որոշակի այլ գործառույթներ մեկ այլ օրգանի կամ իրենց զույգի հեռացման դեպքում։ Օրինակ՝ նման հատկությամբ են օժտված երիկամները, որոնցից մեկի հեռացման դեպքում երկրորդը մեծանում է և կատարում է նաև հեռացված երիկամի գործառույթները։ Սակայն կան նաև օրգաններ, որոնք անփոխարինելի են, քանի որ դրանց գործառույթները չեն կարող կատարել մյուսները։ 

Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ անգամ նման անփոխարինելի օրգանների հեռացման դեպքում մարդը կարող է լիարժեք կյանք վարել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարևոր նշանակություն ունեցող 6 օրգան, առանց որոնց մարդն իրականում կարող է ապրել։

Փայծաղ

Շատերն անգամ չգիտեն, թե ինչ օրգան է փայծաղը, մարմնի որ հատվածում է այն գտնվում և ինչ գործառույթներ է կատարում, մինչդեռ այն շատ կարևոր նշանակություն ունեցող օրգան է, որը իմունային ու արյունաստեղծ համակարգերի մասն է կազմում։ Այնուամենայնիվ այս կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի հիվանդությունների կամ վնասվածների դեպքում մասնագետները հաճախ գերադասում են այն հեռացնել, այլ ոչ թե բուժել։ Սա այն օրգաններից է, առանց որոնց մարդը կարող է ապրել, սակայն այս դեպքում հարկավոր է հաշվի առնել, որ այն իմունային գործառույթ է կատարում, ուստի դրա հեռացման դեպքում իմունային համակարգը թուլանում է, իսկ օրգանիզմի դիմադրողականությունը՝ անկում, ինչը նշանակում է, որ հարկավոր է շատ ավելի զգույշ լինել։

Ստամոքս

Մարդու մարսողական համակարգի մասը կազմող այս կարևորագույն օրգանը սովորաբար հեռացվում է ծայրահեղ դեպքերում, սակայն անգամ առանց ստամոքսի կարելի է ապրել։ Այնուամենայնիվ նման լուրջ վիրահատական միջամտությունը ենթադրում է ցմահ խիստ սննդակարգ ու որոշակի սննդարար նյութերի դեֆիցիտ, քանի որ աղիներում այդ նյութերն ավելի վատ են կլանվում։

Ուղեղիկ

Ուղեղիկը գլխուղեղի այն հատվածն է, որտեղ կենտրոնացած է նեյրոնների մեծ մասը, սակայն անգամ նման կարևոր օրգանը հեռացնելու դեպքում մարդը կարող է ապրել։ 2015 թվականին չինացի գիտնականները բախվել են մի առեղծվածային դեպքի, որն առ այսօր չեն կարող բացատրել։ Մասնագետներին է դիմել մի կին, որը գանգատվել է հաճախակի գլխապտույտներից։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը ցույց է տվել, որ կինը 24 տարի ապրել է առանց ուղեղիկի։ Այս դեպքն ապացուցել, որ մարդը կարող է ապրել անգամ նման կարևոր օրգանի բացակայության դեպքում։ Բժիշկներին դիմած կինը սովորականից ավելի ուշ է սկսել քայլել և փայլուն առաջադիմություն չի ցուցաբերել, սակայն նա լիարժեք կյանք է վարել և անգամ երեխա է լույս աշխարհ բերել։

Ենթաստամոքսային գեղձ ու վահանագեղձ

Այս գեղձերը մարդու կարևորագույն օրգաններից են, ուստի դրանք խիստ հազվադեպ են հեռացվում։ Ենթաստամոքսային գեղձը և վահանաձև գեղձ անփոխարինելի են, և օրգանիզմը չի կարող փոխհատուցել դրանց բացակայությունը, ուստի օրգանները հեռացնելուց հետո նշանակվում է փոխարինող թերապիա, որի ընթացքում մարդն ընդունում այն հորմոնները, որոնք սովորաբար արտադրում են այդ գեղձերը։

Լեղապարկ

Լեղապարկը մարդու օրգանիզմի ամենափխրուն ու զգայուն օրգաններից մեկն է, սակայն այն շատ հաճախ է հեռացվում։ Միայն ԱՄՆ-ում տարեկան կատարվում է լեղապարկի հեռացման մոտ 500 հազար վիրահատություն։ Լեղապարկի բացակայության դեպքում լյարդն սկսում է որոշակի չափաբաժիններով լեղի արտադրել։  Այս փոփոխությանը հարմարվելու համար օրգանիզմից կարող է մի քանի ամիս պահանջվել, իսկ այս ընթացքում հարկավոր է օգնել օրգանիզմին հատուկ դեղորայքի և դիետաների միջոցով, որը ենթադրում է սննդակարգից յուղոտ, տապակած, ապխտած ու նմանատիպ վնասակար այլ մթերքի բացառում։ 

Ավելին՝ այստեղ