Ծնվել է Հայկ Մարությանի չորրորդ երեխան
Մարտի 12-ին, դերասան, հումորիստ Հայկ Մարությանը կրկին հայր է դարձել. ծնվել է նրա չորրորդ զավակը:
Ուրախալի լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Վերջինիս գրառումից պարզ է դառնում, որ Հայկի չորրորդ բալիկը տղա է: Նրան անվանակոչել են Արման: