Կիվիով դիմակ՝ մաշկը թարմացնելու ու գունաբացելու համար
Հաջորդ անգամ, երբ կլսեք, թե գեղեցկության համար մեծ գումարներ են պահանջվում, ուղղակի խորհուրդ տվեք նայել մրգերի զամբյուղին։ Մրգերը բավական են գեղեցիկ տեսք, առողջ ու փայլող մաշկ ունենալու համար։
Կիվին այն անհավատալի միրգն է, որը ոչ միայն անհրաժեշտ է օրգանիզմին, այլ նաև մաշկին։ Այն հարուստ է վիտամին C-ով, E-ով, ինչպես նաև հակաօքսիդանտներով, որոնք էական նշանակություն ունեն երիտասարդ մաշկի համար։ Այն խոնավեցնում է ու փափկեցնում մաշկը, խթանում մաշկի բջիջների վերականգնումը՝ այն դարձնելով առաձգական ու երիտասարդ։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• Կես կիվի
• Կես բանան
• 1 ճաշի գդալ մածուն։
Կիվին լցնել տարայի մեջ ու տրորել պատառաքաղով, ավելացնել բանան ու կրկինտրորել։ Վերջում ավելացնել մածունն ու լավ խառնել։
Դիմակը քսել մաքուր մաշկին, պահել 20-30 րոպե։ Լվացվել գոլ ջրով։
Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 1 անգամ։