Կարևոր․․Բացի թոքերից կորոնավիրուսը վնասում է նաև հետևյալ օրգանները
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է կորոնավիրուսի մասին, ինչպես նաև նշել, որ բացի թոքերից այն նաև այլ օրգաններ է վնասում։ Կորոնավիրուսը ախտահարում է նաև այլ օրգաններ։
Բժշկի խոսքերով կորոնավիրուսը վնասում նաև աղիները։ Առաջացնում որովայնի ցավեր, լուծ, փսխում։
Կորոնավիրուսի ժամանակ առաջանում են նաև խնդիրներ ուղեղի հետ։ Ծանր հիվանդների 5-10 տոկոսը ունենում են նյարդային խնդիրներ։
Կորոնավիրուսը վնասում է նաև երիկամները։ Եղել են դեպքեր, երբ մահացածների մոտ երիկամներում են հայտնաբերել վիրուսը։