Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է
Ժամանց

Շտապ տարածել. Խելքի՛ եկեք. Հայտնի բժշկի կարևոր ուղերձը

Ֆեյսբուքյան իր էջում բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը գրել է.Այս անգամ կրծքագեղձից չեմ խոսելու։ Հարգելի՛ ընթերցող, Տարիներ շարունակ իմ այս մասնագիտական էջում և կայքում կատարել եմ գրառումներ և տեղադրել հոդվածներ կրծքագեղձի առողջության և հիվանդությունների մասին, տվել բազմաթիվ խորհուրդներ, արժանացել ձեր վստահությանը, ինչի շնորհիվ էջիս հետևորդների թիվը հատել է 25000-ի շեմը:

 

Այսօր կրծքագեղձից չեմ խոսելու, բայց, օգտվելով էջ ունենալու հնարավորությունից և հուսով եմ նաև ձեր վստահությունից, ուզում եմ ձեզ հետ կիսվել բոլորիս հայտնի համավարակի (կորոնավիրուսի — COVID19-ի) վերաբերյալ իմ մտքերով և հորդորներով: Մի երիտասարդ կնոջ հետ վիրուսի թեմայով երեկ ունեցած զրույցս ստիպեց ինձ գրառում անել այստեղ։ Զրուցակիցս հանգիստ և քմծիծաղով ասում էր, որ չի հավատում վիրուսի գոյությանը, և եթե անգամ այն կա, ապա սովորական գրիպ է, պարզապես դիտմամբ բարդացնում են: Կարծում եմ` դուք արդեն գիտեք իմ կարծիքը այս ամենի մասին, կամ, առնվազն ենթադրում եք բժշկի վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ: Ես նրան փորձեցի բացատրել, որ անկախ նրանից նա հավատում է վիրուսի գոյությանը թե չէ, վախենում է, թե ոչ, միևնույն է, վարակն իր սև գործը անում է: Լավ է, որ այս կինը խիզախ է, բայց պատերազմում խիզախությունից բացի, նաև խելքով է պետք կռվել: Սա պատերազմ է, հարազատնե՛րս: Միևնույն է, մարդը հաղթելու է այս պատերազմում, բայց խելացիորեն պայքարելու դեպքում կորուստները քիչ կլինեն: Եկեք ֆիքսենք մի քանի առանցքային կարևոր բան։ Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի: Չի բացառվում, որ երբևէ դա հստակ չենք էլ իմանա: Այսօր այն կա և առայժմ հաղթում է։ Անգամ չեմ էլ ուզում երկար խոսել վիրուսի լինել — չլինելու, դավադրական այլ տեսակետների մասին և այլն: Ինձ համար փաստը երկկողմանի թոքաբորբով ահռելի քանակով պացիենտներն են (որոնք դեռ 10 օր առաջ հանգիստ ապրում էին), ոչ թե youtube-ում տեղադրված անանուն ձայնով դավադրություն պատմող անհասցե տեսանյութերը: Կեղծ լուրերին հավատալը մի քանի պատճառ ունի։ Դրանցից մեկը ենթագիտակցական ինքնապաշտպանություն է, երբ մարդուն թվում է, թե ամեն բան հասկացել է և, քանի որ ինֆորմացված է, ուրեմն պաշտպանված է: Մյուս պատճառն էլ կրթական ցածր մակարդակն է, կամ եթե կրթությունը բավարարում է, ուրեմն ոլորտն է խիստ տարբեր: Իսկ մտածված կեղծ լուրեր տարածողներին, կարծում եմ, բնութագրելու անհրաժեշտություն չկա: Շատերն ասում են` «ես որևէ ծանոթ չունեմ, որ հիվանդ է, այդ պատճառով էլ չեմ հավատում»: Իսկ ես, օրինակ, հատուկ սահմանած ժամ ունեմ, որ զանգում եմ կորոնավիրուսով վարակված իմ մտերիմ և ծանոթ մարդկանց` հետաքրքրվելու նրանց որպիսությամբ: Հասկացեք վերջապես, մի քանի հազար հիվանդ մի քանի միլիոնի մեջ հնարավոր է և չնկատեք, բայց այսպես շարունակելու դեպքում ամեն բան կփոխվի դեռ…Համավարակի ավարտին հնարավոր է բոլորս ունենանք առնվազն մեկ ծանոթ, որ մահացած լինի վիրուսից: Եվ կապ չունի, թե նա ուներ ուղեկցող հիվանդություն, թե ոչ. փաստն այն է, որ նա մինչ համավարակը հանգիստ ապրում էր իր ուղեկցող հիվանդության հետ:

 

Եթե բոլորին ամեն ինչում մեղադրող մարդկանց հարցնես` գիտե՞ն արդյոք, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում, հավանաբար պատասխան չես լսի… Մեղադրելը հեշտ է, փորձեք գործ անել… Չկա աշխարհում մի պետություն, որ վստահ լինի, որ ճիշտ է անում, կամ ճիշտ է արել այս վիրուսի դեմ պայքարում: Բոլորը շվարած մեկը մյուսին են նայել` փորձելով սովորել մյուսների սխալների վրա: Դեռ մեծ հարց է` ինչ ընթացք կունենա համավարակը առաջիկայում այն երկրներում, որտեղ կարծես որոշ հաջողության են հասել: Պարզ է մի բան. համենայն դեպս այս փուլում միակ հասկանալի ելքը հասարակության իմունիտետի ձևավորումն է: Կարճ ժամանակում արդյունավետ դեղամիջոցի կամ պատվաստանյութի ստեղծումը քիչ հավանական է, ուստի մնում է հիվանդանալ և լավանալ: Հասկանալի է, որ ոչ բոլորի մոտ այն կհաջողվի, բայց բժիշկների օգնությամբ ծանր հիվանդների մեծ մասը կարող է բուժվել: Պացիենտների միայն 5-10%-ը կարիք ունի բժշկի ինտենսիվ հսկողության: Իսկ եթե վարակվածները հազարներով են, իսկ եթե հարյուր հազարներ լինեն… 5-10%-ը արդեն քիչ չի թվա: Նման չէ՞ պատերազմի: Իսկ եթե վիրուսին չհավատացողի, կամ ծննդյան տարեդարձը հարյուր հոգով նշողի, համբուրվելով բարևողի, ֆեյսբուքում «հերիքա սուտ թվեր» գրողի, փակ տարածքում դիմակ կրելու համար վիճողի, «ինձ բան չի կպնի» ասողի ծնողին կամ հարազատին բժշկի օգնության կարիք լինի, բայց հիվանդանոցում այլևս տեղ չլինի, ու՞մ են նրանք մեղադրելու։ Եվ պարտադիր չէ միայն վիրուսից բուժվելու համար…հետո տեղ չի լինի նաև ուռուցքից, ինֆարկտից և, վերջապես, երեխաներին անգամ այլ հիվանդություններից բուժելու համար: Արդեն հասկանալի է, որ աշխարհը անվերջ չի կարող փակվել, հետո սովի հետևանքները ավելի աղետալի կլինեն: Սակայն պետք է ընդունել իրականությունը: Մեզ բաժին է հասել այն, ինչ ունենք: Մի՛ արեք այնպես, որ ձեզ տանը նստեցնելու համար անգամ ոստիկան պետք չգա (ինքներդ դուրս չեք գա): Ամբողջ աշխարհը վազում է ականապատված դաշտի վրայով: Դեռ լավ է, որ կորոնավիրուսը «բարեխիղճ» է գտնվել և «մահացու ականները» միայն 5%_ի չափով է «դաշտում» տեղադրել: Խնդրանքս և հորդորս այն է, որ «ոտքերի տակ նայեք», այսինքն, եթե ասում են փակ տարածքում դիմակ կրեք, ուրեմն կրեք, այս տարի ծնունդ մի՛ նշեք, որ հաջորդ տարի նշելիս ձեր տատիկը կամ ծնողը նույնպես մասնակցի այդ ծննդին, խանութում հայկական կլոր հերթեր մի՛ ստեղծեք, ստահոդ նյութեր մի տարածեք: Արևելյան Ասիայի շատ երկրներում, եթե փորձեն անգամ բաց տարածքում առանց դիմակ հայտնվել, հասարակության կողմից անգամ հնարավոր է կոշտ վերաբերմունքի արժանանան: Այսպես թե այնպես, մի օր ընդունելու եք «խաղի» նոր կանոնները, կարևորն այն է , որ դուք ինքնուրույն այն ընդունենք, և ոչ թե կորոնավիրուս կոչված թշնամին ձեզ դաժանորեն ստիպի դա անել: Շատ եմ ուզում, որ ամեն բան այլ սցենարով գնա, և իմ այս ճառը ավելորդ լինի. ասենք բնությունը խղճա մեզ և վիրուսի ուժը թուլանա, կամ հրաշքով շատ արդյունավետ դեղ կամ պատվաստանյութ գտնեն, բայց այս պահին ձեր զենքը ձեր խելամտությունը կլինի: Ես նաև գիտակցում եմ, որ իմ խոսքերը այսպես ասած քչերին «կհասնի», բայց եթե անգամ այդ քչերը փորձեն ավելի սթափ նայել իրավիճակին, փոխեն իրենց վարքագիծը, և գոնե մեկ հիվանդասենյակ դրա հետևանքով դատարկ մնա և կարիքավորի հասնի, ուրեմն զուր գրած չեմ լինի: Ձեր բժիշկ Արթուր Ավետիսյան, Հ. Գ. Հոդվածներիս վերջում միշտ գրում եմ՝ Առո՛ղջ եղեք, այս անգամ հավելում եմ`ԽԵԼՔԻ՛ ԵԿԵՔ