#Sony-ն պաշտոնապես ներկայացրել է նոր #PlayStation5-ը
Հինգշաբթի երեկոյան ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի PlayStation 5-ը։ Խաղային կցորդի դիզայնը ներկայացված է սև-սպիտակ գույների համադրությամբ։ Այն կարող է տեղադրվել թե՛ ուղղահայաց, թե՛ հորիզոնական դիրքով: Կորպուսի առջևի մասում տեսանելի են A և C տիպերի USB պորտերը:
PlayStation 5-ը հասանելի կլինի երկու մոդելով: Այն կլինի Blu-ray սկավառակներով և առանց դրա, ու թույլ կտա խաղալ միայն համացանցից ներբեռնված խաղեր: Առանց սկավառակի մոդելը կունենա ավելի փոքր չափսեր և, ամենայն հավանականությամբ, կլինի ավելի էժան: Նման գնային քաղաքականությունը կիրառում է Sony-ի հիմնական մրցակիցը՝ Microsoft-ը՝ իր Xbox One S-ի վաճառքի համար:
Առավել մանրամասն`Այստեղ