Լիտվան կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժիշկների թիմ կուղարկի Հայաստան․ Լիտվայի ԱԳ նախարար
Լիտվան կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժիշկների թիմ կուղարկի Հայաստան, թվիթերյան իր էջում հայտնել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը։ «Հայաստանը շարունակում է լարված պայքար մղել համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է աջակցել իր հայ բարեկամներին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների և փորձագետների թիմ ուղարկել Հայաստան` օգնելու պայքարել այս պատերազմում»,- գրել է Լիտվայի ԱԳ նախարարը։
Առավել մանրամասն`Այստեղ