Սևանում ջրահեղձ եղած անչափահաս ընկերները լողալիս են եղել
Սևանում ջրահեղձ եղածները անչափահասներ են՝ 16 և 17 տարեկան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին Սևանի ոստիկանության բաժնից։ Այստեղից փոխանցեցին նաև, որ տղաները ընկերներ են եղել և Սևանա լճում լողալիս՝ ջրահեղձ են եղել։ Նշենք, որ 3 ընկերներով գնացել էին Սևան լողալու, նրանցից 2-ը խեղդվել են, մյուսը ականատես է եղել։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 10-ին` ժամը 13։45-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Շարունակություն