Չինացի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի դեմ, որը կարող է վերջ դնել համավարակին՝ առանց պատվաստանյութի
Չինաստանի Պեկինգի համալսարանի մասնագետները նոր դեղամիջոց են փորձարկում, որը նրանց կարծիքով կարող է ոչ միայն կարճ ժամանակահատվածում բուժել կորոնավիրուսով վարակվածներին, այլև կարճաժամկետ իմունիտետ ձևավորել տվյալ վիրուսից:
Ինչպես փոխանցում է Medical Express-ը, բժիշկների խոսքով՝ լաբորատոր պայմաններում ստացված դեղամիջոցը կարող է անգամ վերջ դնել համավարակին:
Համալսարանի Գենոմիկայի նորարար կենտրոնի տնօրեն Սուննի Սիեն հայտարարել է, որ դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա: Նրա խոսքով՝ դեղամիջոցն օգտագործում է մարդու իմունային
համակարգի արտադրած չեզոքացնող հակամարմինները՝ կանխելու համար բջիջների վարակումը: Հակամարմինները մասնագետները վերցրել են արդեն իսկ բուժված 60 հիվանդների արյունից:
Առավել մանրամասն`Այստեղ