ՇՏԱՊ!!! քիչ առաջ տեղեկացանք, որ Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին հիվանդանոցում…
Քիչ առաջ մենք լուր ենք գրել, որ երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները մեղմ ասած ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ:
Պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը: Մեզ պատմեցին, որ նշված օրը Արտակը իր ընկերոջ ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը սպորտսմեն է, և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում:
Ոստիկանները մտել են օբյեկտ և հայտնել, որ պարետի որոշմամբ` այն պետք է փակվի, և ներկաներից պահանջել են լքել տարածքը: Ալեքսանյանն ու ընկերը փորձել են հանդարտեցնել ոստիկաններին՝ ասելով, որ ընտանիքներով՝ կանանց հետ նստած են, ինչից հետո ոստիկանները ըստ ականատեսների ավելի կոշտ արտահայտություններ են արել, սկսվել է լեզվակռիվ, երկկողմ քաշքշուկ։
Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել եւ Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին ու բառի բուն իմաստով կնոջ աչքի առջեւ սամադուդ են արել: Մեզ պատմեցին, որ Արտակ Ալեքսանյանը միջադեպի արդյունքում գլխի շրջանում վնասվածներ է ստացել եւ երեկվանից գտնվում է բժիշկների հսկողության ներքո, վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ կինն էլ բազմաթիվ կապտուկներ ունի մարմնի տարբեր հատվածներում։
Առավել մանրամասն`Այստեղ