Գիշերային աշխատանքը վաղաժամ մահվան պատճա՞ռ
Ամերիկացի գիտնականների կատարված հետազոտությունը պարզեց, որ գիշերային ժամերին աշխատանքը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել։
Ռիսկային խմբում են հատկապես այն մարդիկ, ովքեր թոշակի անցնելուց հետո գիշերային պահակ են աշխատում։ Գիտնականներն ուսումնասիրել են քաղցկեղով հիվանդ 3137 և առողջ 1000 տղամարդկանց կենսակերպը: Քաղցկեղային հիվանդություններից բացի, գիշերն աշխատող անձանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ` նյութափոխանակության հետ կապված:
Նրանց մոտ կարող է ճարպակալություն առաջանալ: Գիշերային աշխատանքը կարող է նաև դեպրեսիայի պատճառ դառնալ: Նրանք հետազոտություններ են արել նաև 189 000 հոգու շրջանակում եւ պարզել, որ նրանք, ովքեր գիշերային աշխատանք ունեն, ավելի հակված են սրտային հիվանդությունների, քան մյուսները։ Պարզվել է նաև, որ գիշերային հերթափոխի աշխատանքը սպանում է գլխուղեղի բջիջները։
Գիտնականները սա բացատրում են նրանով, որ գիշերային աշխատանքի դեպքում օրգանիզմի կենսաբանական ժամացույցը խախտվում է, և անգամ ցերեկային երկարատև քունը չի կարող չեզոքացնել գիշերը արթուն մնալու բացասական հետևանքը, ինչն էլ բերում է մի շարքխնդիրների՝ ընդհուպ մինչև մահվան։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: