Ասպիրինը՝ հագուստը սպիտակեցնող միջոց
Գիտեի՞ք արդյոք, որ ասպիրինի հաբը կարող է հագուստի վրայից հեռացնել լաքաներն ու սպիտակեցնել այն:
Ognov կայքը ներկայացնում է մի հնարք, որը կօգնի վերականգնել հագուստի երբեմնի սպիտակությունն ու կանխարգելել դրա դեղնությունը: Ասպիրինի հաբը կօգնի մաքրել նույնիսկ ամենախորը լաքաներն ու վերադարձնել հագուստին երբեմնի իդեալական տեսքը:
Ինչպես պետք է լվանալ սպիտակ հագուստը
Ասպիրինի 5 հաբը լուծեք 8 լ տաք ջրում: Հագուստը թրջեք ստացված խառնուրդի մեջ և թողեք մնա 8 ժամ:
Կարող եք ասպիրինի հաբերը նախօրոք մանրացնել, որպեսզի ավելի լավ լուծվեն:
Ասպիրինի մի քանի հաբը գցեք լվացքի մեքենայի մեջ: Այս մեթոդը կվերադարձնի հագուստի սպիտակությունը: Եթե լվացքի մեքենայով լվանալուց առաջ հագուստը պահեք ասպիրինի խառնուրդի մեջ, արդյունքն ուղղակի կապշեցնի ձեզ:
Այժմ գիտեք, թե ինչպես է պետք լվանալ հագուստը, որպեսզի վերացնեք լաքաներն ու վերադարձնեք սպիտակությունը: