Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
Վիդեո

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հարցազրույցը ուկրաինական «ՆԱՇ» հեռուստաալիքին (տեսանյութ)

Մայիսի 10-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել ուկրաինական «ՆԱՇ» հեռուստաալիքին, որում հանգամանորեն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության հեռանկարներին, ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին և մի շարք այլ հարցերի:

Ստորև` հատվածներ հարցազրույցից.

Հայ-ուկրաինական հարաբերություններ

«Հայաստանը պատրաստ է զարգացնել երկխոսությունն Ուկրաինայի հետ: Ուկրաինայի հետ առկա է բարեկամության և աշխատանքի մեծ փորձ, հարաբերությունների լայն օրակարգ: Փաստ է, որ մեր ժողովուրդները լավ են ճանաչում միմյանց և, որ մենք միմյանց օտար չենք: Ուկրաինայում հայ համայնքը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները յուրահատուկ կամուրջ են հանդիսանում Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման առումով:

Տնտեսական հարաբերություններում մենք մեծ ներուժ ունենք: Կան հարցեր, որոնց շուրջ մենք համագործակցում ենք և կարող ենք զարգացնել այդ օրակարգը: Մենք կարող ենք համագործակցություն զարգացնել, օրինակ, այլընտրանքային էներգիայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կան շատ լավ օրինակներ, որոնք արդեն իսկ ուրվագծվում են: Ստեղծագործական ուսուցման կենտրոն հանդիսացող հայկական հայտնի ապրանքանիշ TUMO-ի կենտրոնները գործում են ոչ միայն Հայաստանում, այլ վերջերս բացվել է նաև Փարիզում, Բեռլինում ևս նախատեսվում է բացում, կբացվի նաև Կիևում: Երկու երկրներում էլ իրականացվում են նմանատիպ ժողովրդավարական բարեփոխումներ, տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը: Մեր պետություններն Արևելյան գործընկերության մաս են կազմում և այստեղ նույնպես կան շփման բազմաթիվ եզրեր:

Ամենակարևորն այն է, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը հիմնված է նույն եվրոպական արժեհամակարգի վրա: Այսինքն, մենք ունենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ:

Համավարակից և Ուկրաինայում Նախարարների կաբինետի փոփոխությունից առաջ մենք սկսեցինք ակտիվորեն աշխատել տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերագործարկման ուղղությամբ, որի վերջին նիստը կայացել էր 2013 թ: Ի դեպ, այդ թվականին էլ տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջև վերջին պաշտոնական շփումը: Չնայած համավարակին՝ առկա է փոխըմբռնում և փոխադարձ կամք, որ անհրաժեշտ է վերագործակել այդ հանձնաժողովի աշխատանքները:

Եվս մեկ ուղղություն, որը ես կցանկանայի նշել, խորհրդարանական դիվանագիտությունն է: Այս առումով, Ուկրաինայի Գերագույն Ռադայում կա Հայաստանի հետ բարեկամության խումբ: Ռադայի մասշտաբով այն այնքան էլ մեծ չէ, սակայն վստահ եմ՝ խմբում կլինեն քանակական և որակական փոփոխություններ: Հայաստանի Ազգային ժողովի Ուկրաինայի հետ բարեկամության խմբում ներկայացված են մեր խորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունները: Հայ պատգամավորներն արդեն իսկ այցելել են Կիև, որտեղ հանգամանալից և արդյունավետ հանդիպում են ունեցել ուկրաինացի գործընկերների հետ: Նախատեսված էր նաև ուկրաինացի պատգամավորների այցը Հայաստան, բայց կրկին պատճառը համավարակն էր»:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց և ցեղասպանությունների կանխարգելման օրակարգ

«Շատերն են հարցադրում անում, թե ինչու է ցեղասպանության կանխարգելման հարցը հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Սա ինքնանպատակ չէ, միայն իմ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պատմական արդարության վերականգնում չէ։ Հայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այն ապագա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից է: Եվ մենք` որպես 20-րդ դարում առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, պետություն, առաջնահերթ դեր ենք խաղում այդպիսի հանցագործությունների միջազգային կանխարգելման գործում»:

«2015 թ.-ին Հայաստանը և Ուկրաինայի համահեղինակեցին «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» սահմանելու մասին ՄԱԿ բանաձևը: Նույն ժամանակահատվածում հայ և ուկրաինացի դիվանագետները շատ արդյունավետ աշխատեցին ցեղասպանության օրակարգի շուրջ միջազգային այլ կազմակերպություններում, մասնավորապես` Վիեննայում, ԵԱՀԿ-ում: Այս հարցում մեր համագործակցության փաստը վկայում է, որ այս առնչությամբ մենք հետագա համագործակցության հսկայական ռեսուրս ունենք»: