«Դեռ սպասում եմ կյանքիս ամենառոմանտիկ հանդիպմանը». Մերի Մակարյան
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Նայած օր: Ինձ մոտ ամեն օր տարբեր կերպ է սկսվում:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Չունեմ:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Կյանքն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Մայրիկիս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Կներեմ:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Դեռ չի եղել:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Չի եղել:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Դեռ սպասում եմ:
-Երբ բարկացած եք...
- Աշխատում եմ լռել:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Ինձ հասկանա:
- Եթե լինեիք ամենազոր...
- Ես չեմ հավատում հրաշքների:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Տունս է:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Շատ են ձեռքբերումներս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: