Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ժամանց

Ամուսնուս սիրում եմ, բայց մի օր պատահեց այնպես, որ անկողին մտա նրա ամենամտերիմ ընկերոջ հետ. հայ կինն անկեղծանում է

Ամուսնուս սիրում եմ, բայց մի օր պատահեց այնպես, որ սեքսով զբաղվեցի նրա ամենամտերիմ ընկերոջ հետ:Պատմությունը՝ այստեղ.

Ուզում եմ քեզանից մի խորհորդ հարցնել մի խնդրի վերաբերյալ, որ ունեմ ես հիմա: Ես ամուսնացած եմ արդեն երկու տարի, երեխաներ չունեմ, ամուսնուս սիրում եմ, բայց մի օր պատահեց այնպես, որ սեքսով զբաղվեցի նրա ամենամտերիմ ընկերոջ հետ, դա պահի ազդեցություն էր, և երկուսս էլ դա չէինք ուզում, բայց դե չկարողացանք դիմադրել կրքին ու դա տեղի ունեցավ: Սկզբում դա ընդամենը սեքս էր, սակայն պարբերաբար դա կրկնում էինք, իսկ հիմա կարծես կապվածություն լինի, մենք չենք կարողանում կանգ առնել, ամեն անգամ փորձում ենք խուսափել, բայց կրկին հայտնվում ենք անկողնում ու մերկ: Ճիշտ է ամուսինս էլ անկողնում շատ լավն է, բայց նա ուրիշ է, անկողնում նրա նմանը չկա, և մեզ մոտ ոչ թե դասական սեքս է լինում, ինչպիսին ունենում եմ ամուսնուս հետ, այլ իսկական փոթորիկ, դա ինձ շատ է դուր գալիս և դրանից խուսափելը գնալով անհնար է դառնում:

Ես էլ, ամուսնուս ընկերն էլ մեզ մեղավոր ենք զգում, մենք դավաճանում ենք մեկին, ում շատ ենք սիրում, բայց չենք էլ կարողանում կանգ առնել, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվեմ այսուհետ, խոստովանեմ ամուսնուս և թողնեմ լինի այն ինչ լինելու է, դադարեմ քնել նրա ընկերոջ հետ, թե՞ շարունակեմ գաղտնի սեքսով զբաղվել նրա մտերիմ ընկերոջ հետ: Շատ եմ խնդրում ինձ մի ուղղություն տուր այս հարցի վերաբերյալ»:

Բարև, հարգելի նամակագիր: Նախ թույլ տուր մի համարձակ հայտարարություն անել, որ ամուսնական դավաճանությունն ամենածանր մեղքերից է' ինչով էլ փորձես արդարացնել այն: Լինի կիրք, սեր, ձանձրույթ, էքստրիմի հանդեպ սեր, թե այլ բան, դավաճանությունն արդարացում չունի: Դու ինքդ էլ գիտակցում ես, որ սխալ բան ես արել և անում: Մի կողմ դնենք ամուսնուդ ընկերոջը, ով դավաճան-ընկեր լինելուց զատ սովորական տղամարդ է, ում համար կապ չունի, թե ում հետ, որտեղ, ինչպես, թեկուզ լինի իր մտերիմ ընկերոջ ամուսնական անկողինը: Տղամարդիկ հիմնականում այդպիսին են, ի՞նչ արած: Բայց դու կին ես: Հիշիր, որ խորանում երդում ես տվել հավատարիմ մնալ ամուսնուդ, հիշիր, որ կնոջ համար առաջնայինը բնազդները չեն: Ինչպես հասկանում եմ' ձեզ մոտ միայն կենդանական կիրքն է իշխում, այսինքն զգացմունքների մասին խոսք չկա: Այդ դեպքում արժե՞ խելահեղ սեքսի համար խարխլել սեփական ընտանիքի բարոյական հիմքը, չէ՞ որ վաղը չէ մյուս օրը գուցե ձեր ընտանիքում երեխաներ հայտնվեն, ինչպե՞ս ես կարողանալու նրանց լիարժեք դաստիարակել ու արժանի մարդ մեծացնել, երբ ինքդ վտանգված բարոյական համակարգ ունես: Անկեղծ չեմ կարող որևէ հստակ խորհուրդ տալ, կարող եմ միայն տարբերակներ առաջարկել, որովհետև վերջնական որոշում միայն ու միայն ինքդ ես կայացնելու: Նախ կարծում եմ, որ անիմաստ է ամուսնուն որևէ բան խոստովանել, որովհետև դրանով միայն նրան ես սթրեսի ենթարկելու և ցավ պատճառելու, խոստովանելով սեփական դավաճանությունը գետնին ես հավասարեցնելու նրա տղամարդկային ինքնասիրությունը, միայն այդքանը: Եթե նրան գոնե հարգում ես, ապա խուսափիր ամուսնուդ որևէ բան խոստովանելուց:

Վերջիվերջո առաջինն ու վերջինը չես, որ դավաճանում ես կողակցիդ, այսինքն կարող ես չդիմել կտրուկ քայլերի, պարզապես կարող ես իսպառ խզել կապդ ամուսնուդ ընկերոջ հետ, դադարեցնել ձեր հանդիպումները և փորձել մոռանալ այն ամենը, ինչ եղել է ձեր միջև: Կյանքիդ այս փուլը լավ դաս կլինի քեզ համար, և դու կհասկանաս, որ մեր գործած մեղքերի համար վերջիվերջո պատասխան պիտի տանք, ոչինչ անպատասխան չի անցնում: Իսկ եթե առանց ամուսնուդ ընկերոջ հետ անմահական սեքսի կյանքդ չես պատկերացնում, ապա լավագույն տարբերակը կլինի ամուսնալուծվել, բայց այլ պատճառ բերելով ամուսնուդ համար, որովհետև ինչպես վերում նշեցի, պետք չի նրան այդքան ցավեցնել: Միայն թե չես կարող շարունակել ապրել այդ կյանքով, դա ինքդ էլ գիտես:

Ամեն դեպքում որոշում կայացնողն ինքդ ես, ես միայն այսքանը կարող եմ քեզ խորհուրդ տալ: Բայց ինչ էլ որոշես' հաշվի առ, որ մենք պատասխանատու ենք մեր ամեն քայլի համար ոչ միայն ինքներս մեր, այլև մեր հարազատների և հասարակության առջև: Քեզ երջանկություն ու խոհեմություն եմ մաղթում ամեն դեպքում: