47-ամյա տղամարդու սարսափելի հիվանդությունը (Ֆոտո)
Բանգլադեշցի 47-ամյա Շադոտը տառապում է ժառանգական հիվանդությամբ՝ նեյրոֆիբրոմատոզով, ինչի պատճառով ողջ մարմինը պատված է տարբեր չափերի ուռուցքներով։ Ուռուցքներ է ուժգին ցավեր են պատճառում, դրա համար տղամարդն աշխատում է մարմնի վերին մասին շոր չհագնել։ 3 երեխաների հայրը սովորել է, որ մարդիկ իրենից խուսափում են, իսկ երեխաները փախչում են սարսափահար։ Նրա համար ամենացավալին այն է, երբ տեսնում է՝ իր 12 տարեկան տղան հայացքը թեքում է, երբ տեսնում է իրեն։ Մոտ ժամանակներում նա պետք է անպայման վիրահատության ենթարկվի, որպեսզի բժիշկները հեռացնեն դեմքի վրայի ուռուցքները տեսողությունը պահպանալու նպատակով։