Ինչո՞ւ է կարմիր գինին օգտակար սրտի համար
Բազմիցս է խոսվել կարմիր գինու օգտակարության մասին: Գինու պարունակած բաղադրիչները կարգավորում են արյունատար անոթների աշխատանքը՝ առաջացնելով ազոտի օքսիդ, որն այն հիմնական քիմիական տարրն է, որը պաշտպանում է արյունատար անոթները տարատեսակ վնասվածքներից և նպաստում է արյան բնականոն մակարդմանը:
Բացի այդ, կարմիր գինու կանոնավոր օգտագործումը նպաստում է օգտակար խոլեստերոլի արտադրմանը, որը պայքարում է մարդու օրգանիզմի խոլեստերոլի վնասակար տեսակների դեմ: Այսպիսով, օրական մեկ կամ երկու գավաթ կարմիր գինի կանոնավոր օգտագործման դեպքում կարող եք մեկընդմիշտ մոռանալ սրտանոթային հիվանդությունների մասին: