Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»
Քաղաքականություն

Արմեն Գևորգյանի ուշագրավ տողատակերն ու հին համակարգի փլուզման պատճառները.

Նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը Mediamax–ին տված հարցազրույցում բավական ուշագրավ մտքեր է հայտնել, որոնք, թեկուզև աղոտ, բայց ուղենշում են արդեն իսկ հին իշխանական համակարգի որոշակի առանձնահատկություններ:

«Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձևավորվեց.

հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», և կարելի է շատ էական և լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով», – ասում է Գևորգյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման մասին: Հատկանշական է նաև մեկ այլ պնդում, որ անում է Գևորգյանը առ այն, որ ընտրություններով գրանցված արդյունքներն ու հանրային տրամադրությունները ներդաշնակ չէին: Սա, իսկապես, բնորոշում է ոչ միայն նախորդ քաղաքական վերնախավի տրամաբանությունը, այլև հայաստանցիների էլեկտորալ վարքի յուրատեսական դրսևորումներն ու քաղաքական համակարգի չկայացածությունը: Այս տրամաբանությունն իսկապես անկյունաքարային եղավ հին համակարգի փլուզման առումով: 2017թ. փոփոխվող Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ընտրությունները ստեղծեցին տպավորություն, թե հասարակությունը խնդիր չունի իշխանության վերարտադրության հետ: Հիշարժան է մամուլում ժամանակին շրջանառվող մի պատմություն այն մասին, որ 2017թ. ընտրություններից հետո Հրայր Թովմասյանն իր գործընկերներից շատերին ուղեկցել էր Ազատության հրապարակ ու մատնանշել հրապարակի դատարկությունը՝ ակնարկելով, որ իր գրած Սահմանադրության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել հետընտրական ցնցումներից: Ընդ որում, այդ ցնցումների մասին ժամանակին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ դրանց բացակայությունը գնահատելով որպես մեծ ձեռքբերում:

Հավելենք նաև, որ քաղաքական համակարգի չկայացածությունը որևէ տեղ չի կորել, ու այն հանգամանքը, որ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրությունների արդյունքներով այս պահին ունի ձևավորած մեծամասնություն, չի նշանակում, թե այդ ձայնը կարող է նույն ազդեցիկությունը պահպանել 5 տարի շարունակ ու դառնալ հանրային տրամադրությունների ցուցիչ: Մեծամասնության ձայնը տրվել է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ տրամադրություններից ելնելով, ոչ թե քաղաքական կայացած կողմնորոշումներից, հետևաբար վտանգ կա, որ այդ տրամադրությունները կարող են կրկին փոխվել, իսկ իշխանությունը շարունակի դրանց մասին ենթադրել բացառապես ստացած քվեների տոկոսներով:

Հետաքրքրական մեկ այլ դրվագ էլ Գևորգյանի հարցազրույցում վերաբերում է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հարաբերություններին: Հարցազրուցավարի այն հարցին, որ կարծիք կա, որ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Գևորգյանը հանդես էր եկել «կապավորի» դերում՝ օգնելով հարթել Կարապետյանի և Սարգսյանի միջև ծագող հարցերը, Գևորգյանը պատասխանում է. «Ես չեմ փորձի գերագնահատել իմ դերակատարումը։ Մանավանդ, որ երկուսն էլ պետական աշխատանքի մեծ փորձ ունեցող գործիչներ էին և նաև մարդկային նորմալ հարաբերություններ ունեցող անձինք։ Այնպես որ՝ միջնորդի խնդիր չի եղել։ Այլ հարց է, որ փորձել եմ հարթել ծագող խնդիրները, գտնել օպտիմալ լուծումներ, ապահովել պետական համակարգի կայունությունը և անխափան աշխատանքը»: Այսինքն՝ Գևորգյանը չի ժխտում, որ եղել է պայմանական «կապավորության» անհրաժեշտություն, պարզապես փորձում է ավելի մեղմ ձևակերպումներ տալ՝ երկուսի միջև դեռևս այն ժամանակ նկատվող, բայց համառորեն հերքվող տարաձայնությունները տեղավորելով պետական անխափան աշխատանքի տրամաբանության կոնտեքստում: Շարունակելով վերոնշյալ պարբերություններում քննարկվող միտքը, կարող ենք ասել, որ ի թիվս հանրային տրամադրությունները սխալ ընկալելու տրամաբանության, հեղափոխության հաջողության, ավելի շուտ հին համակարգի դիմադրողականության անկման գործում կենսական նշանակություն ունեցավ վերնախավի ներսում հիշատակված տարաձայնության առկայությունը, որը ծագեց վարչապետի անձի ով լինելու հարցի հետ կապված:

Այս տրամաբանությանը գալիս է փոխլրացնելու մեկ այլ ձևակերպում, որ անում է Գևորգյանը. «Գիտեք, ի տարբերություն նախորդ իշխանության շատ ներկայացուցիչների, ինձ երբեք թույլ չեմ տվել որևէ մեկի դեմ, լինի նա գործընկեր կամ ընդդիմախոս, մամուլով նյութեր պատվիրել։ Չի եղել նման գոնե մեկ դեպք։ Իսկ իմ հանդեպ հաճախ այդ մեթոդները կիրառել են։ Մարդը, որ համարվում էր գործընկեր կամ թիմակից, կարող էր վճարել և քո դեմ արշավ պատվիրել՝ ընդդիմադիր մամուլի միջոցով։ Ցավոք, բարքերը այսպիսին են»: Այսինքն, Գևորգյանը, որ եղել է կարևորագույն պաշտոնների, աշխատել է նախագահի աշխատակազմում, այսինքն մի գերատեսչությունում, որը ոչ ֆորմալ իմաստով ղեկավարում էր երկիրն ու վերահսկում գրեթե ամեն ինչ, հաստատում է, որ նախկինում եղել է պրակտիկա, երբ իշխանության ներսում միմյանց դեմ արտահոսքեր են եղել ու մամուլում նյութեր են պատվիրել: Նմանօրինակ պրակտիկայի առկայությունը պարզ էր առանց Գևորգյանի պնդման էլ, սակայն նրա պնդումը գրեթե փաստական իմաստով ապացուցում է եղած կասկածները: Քաղաքական իմաստով սա ևս մեկ անգամ գալիս է ցույց տալու, որ նախորդ համակարգում, ինչքան էլ այն ներկայացվեր կուռ և մոնոլիտ, իրականության մեջ գործ ունեինք բազմաթիվ բախվող շահերի, ներիշխանական խմբերի հակամարտությունների հետ, որոնք մի կողմ էին թողնում ներքին խնդիրները միայն արտաքին–ընդդիմադիր վտանգի դեպքում: Սակայն այդ ներքին կոնֆլիկտները այնքան էին կուտակվել, որ հերթական վտանգի դեպքում համակարգը պարզապես կորցրեց միասնական շահի շուրջ համախմբվելու բնազդը: