Միշել Օբաման պարել է Սանտա Կլաուսի հետ
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման ցուցադրել է իր պարային հմտությունները, երբ անսպասելիորեն այցելել է Կոլորադոյի մանկական հիվանդանոց Սանտա Կլաուսի հետ:
Այցի ժամանակ երեխաներից մեկը սովորեցրել է նրան պարային շարժում հանրահայտ Fortnite առցանց խաղից «Նարնջագույն արդարադատություն» անունով:
Միսիս Օբաման սկսել է պարել եւ, թեպետ Սանտան ասել է, որ «Միսիս Կլաուսն ասում է՝ ինքը չի կարող պարել», նույնպես միացել է զվարճանքին: