Սալոր. Փաստեր նրա օգտագործման և օգտակարության մասին
Հին հունական բժիշկների տվյալներով՝ քաղցր սալորն ակտիվացնում է աղիների աշխատանքը և վերացնում է փորկապությունը: Սալորն օգտագործում են աղեստամոքսային ցավերի հանգստացման, այրուցքի զգացողության վերացման համար: Կիրառում են աթերոսկլերոզի, երիկամների ցավերի և ռևմատիզմի դեմ: Մանրասված թարմն տերևները թարախային վերքերին ու խոցերին դնելը նպաստում է նրանց արագ առողջացմանը: Կան սալորի շատ տեսակներ, որոնք բոլորն էլ ունեն աղիները վնասակար մանրէներից մքրելու հատկություն:
Սալորը նպաստում է օրգանիզմից նատրիումի աղերի, ջրի ավելցուկի դուրս բերմանը, իսկ դա հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, երիկամային անբավարարության դեմ պայքարի միջոց է: Սալորի հյութն առավոտները սոված վիճակում խմելու դեպքում մաքրում է օրգանիզմը, հատկապես լյարդը:
Թթու սալորը, ի տարբերություն քաղցրի, պնդություն է առաջ բերում: Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ տերևների եփուկով կատարված ողողումներն օգնում են կոկորդի հիվանդությունների դեպքում, վերացնում են շնչափողի ուռուցքը, ամրացնում լնդերը:
Սալորենու բուսախեժը լուծված վիճակում աչքի մեջ կաթացնելը սուրմայի պես մաքրում է աչքը: Լուծված բուսախեժը խմելը վերացնում է չոր հազը, կոկրդի չորությունը: Բուսախեժն օգնում է նաև միզատար ուղիներում քարեր ունենալու դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: