Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ Կարապետյան
uncategorized

Օրենքը չի արգելում, չի պարտադրում, իսկ նախկին պաշտոնյաներին փոխարինում են նորերը

Հայաստանյան մի քանի բուհերի խորհուրդների կազմերը դեռ անփոփոխ են: Օրինակ՝ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի կազմում դեռ շարունակում են մնալ նախկին պաշտոնյաներ. օրինակ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիել յանը, ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը և այլոք: ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհրդի կազմն էլ շարունակում է գլխավոր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Զուգահեռ կան բուհեր, որոնց խորհուրդների կազմերում կան փոփոխություններ: Օրինակ՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական, ինչպես նաև Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում այսօր ՔՊ–ական փոխնախարարներ են, վարչապետի օգնականներ, նաև մարզպետ: Ունենք նաև բուհ, որտեղ փոխվել են ռեկտորները, և, օրինակ բուհ՝ ՀՊՏՀ–ն, որը դեռ կառավարում է այն ռեկտորը, ում վերաբերյալ հրապարակումներում ԲՈԿ–ը խնդրահարույց փաստեր է գտել:

Խոսելով նախ բուհերի ընդհանուր ապաքաղաքականացման գործընթացից՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Oragir.info-ի հետ զրույցում ընդգծեց. «Ովքեր այս ընթացքում են նշանակվել ռեկտորի պաշտոնակատարներ, ՔՊ անդամներ չեն: Այսինքն՝ բոլոր տեղերում նշանակվել են մարդիկ, որոնք քաղաքական, կուսակցական ներգրավվածություն չունեն: Այստեղ հիմնական խնդիրը բուհերի կառավարման խորհուրդների մեջ է: Ներկայումս ընդհանուր միտումը հետևյալն է. արդեն ձևավորված նոր խորհուրդները մի փոքր ավելի ցածր պաշտոնում նշանակված մարդկանցով են համալրվում: Եթե առաջ նախարարներ էին, պատգամավորներ, նոր խորհուրդներում հիմնականում ընդգրկվում են փոխնախարարներ կամ վարչապետի խորհրդականներ»:

Թեև նշված միտումը կա, ըստ որի՝ ավելի ցածր պաշտոններում գտնվող մարդիկ են ընդգրկվում, բայց փորձագետը խորհուրդների կազմի վերաբերյալ այլ պատկերացում ունի: «Կցանկանայի, որ պաշտոնյաներ ընդհանրապես չլինեն խորհուրդներում: Իսկ ցանկացած բուհում մարզպետի ընդգրկելը ռեկտորի համար արդեն իսկ որոշակի կաշկանդող նշանակություն է ունենում: Խորհուրդների կազմում պետք է լինեն տվյալ ոլորտում հայտնի մասնագետներ, փորձագետներ, ֆինանսիստներ, կառավարման մասնագետներ, ինչու չէ՝ նաև հանրությանը հայտնի օբյեկտիվ և սկզբունքային մարդիկ: Մեծ հաշվով՝ այն մարդիկ, որոնց ներկայությունը խորհրդին ռեալ օգուտ կտա: Սկզբունքային մարդիկ պետք է ընդգրկվեն, որոնց վրա նախարարությունը կամ կառավարությունը չի կարող ճնշում գործադրել: Կուզենայի, որ խորհուրդներում լինեին ինքնուրույն մտածող մարդիկ, որոնց չես կարող ճնշել, մանիպուլացնել, որոնք միաձայն ձեռք չեն բարձրացնի, և կբարձրաձայնեն խնդիրների մասին: Եթե նման մարդկանց չբերեցինք, մենք ոչ մի պրոգրես չենք ունենա: Ընդամենը կունենանք ինչ–որ մարդկանց փոխարինում այլ մարդկանցով: Ամենակարևոր կետը սա է, որ ոչ թե կառավարելի մարդկանց ներգրավեն խորհուրդներում, այլ մարդկանց, որոնք խղճի մտոք են առաջնորդվում, հասկանում ոլորտի խնդիրներից»,–նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ բուհերի խորհուրդների այն կազմերին, որոնք ընդհանրապես դեռ անփոփոխ են, Սերոբ Խաչատրյանը նշեց. «Միանշանակ այդ կազմերն էլ պետք է փոխվեն: Նախարարությունն ու կառավարությունը պետք է այդ փոփոխությունները շատ արագ ձևով իրականացնեն, որովհետև հիմա տարեվերջ է, և բուհերը դեկտեմբերին կամ հունվարին պետք է խորհրդի նիստեր անեն: Այդ խորհուրդները պետք է շատ արագ ձևավորել, որովհետև արդեն 6–7 ամիս է, ինչ այդ բուհերում երևի խորհրդի նիստեր էլ չեն լինում: Ընդհանուր առմամբ՝ պետք է լինի փոփոխություն, որովհետև այսօր զբաղեցնում են պաշտոններ այն մարդիկ, որոնք նախկինում հրապարակային քննադատել են բուհերի քաղաքականացվածությունը: Եվ հիմա իրենք կոնկրետ քայլերով պետք է ցույց տան, որ ինչ ասել են նախկինում, հիմա իրականացնում են»:

Նշենք, որ ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» գործող օրենքի, բուհի խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից: Այդուհանդերձ, այս օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնցով պաշտոնյաները չեն կարող ընդգրկվել խորհուրդներում: Հարցին, թե մինչև օրենքում նախատեսվող փոփոխությունները, կառավարությանն ի՞նչն է խագարում պաշտոնյաներին ուղղակի չընդգրկել խորհրդի կազմերում, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Օրենքը կարևոր է, բայց որևէ խոչընդոտ չկա, որ այդ փոփոխություններն արվեն մինչև օրենքի ընդունումը: Որովհետև գործող օրենքը չի ասում, որ երկրի վարչապետը կամ նախարարը պետք է լինեն խորհրդի մեջ, օրենքն ընդամենը չի արգելում, դրա համար էլ օգտվում են այդ հնարավորությունից:

Բայց օրենքը նաև չի պարտադրում»: