Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
uncategorized

Արմատական փոփոխությունները պետք է հանրաքվեի միջոցով կարգավորվեն

Եկամուտների և արտագնա աշխատանքի մեկնածների կողմից ուղարկվող գումարների հարկման, իսկ իրականում ընդհանուր հայտարարագրման հարցը, որն այս օրերին մեկ բաժակ ջրում փոթորիկի էֆեկտ առաջացրեց, ավելի շատ քաղաքական շահարկման առարկա դարձավ, քան բովանդակային քննարկման ենթարկվեց: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով , սակայն, իրականում այն կապված է հակաստվերային և հակակոռուպցիոն քաղաքականություն վարելու պահանջի հետ, որը երկար տարիներ օրակարգ է բերվել, բայց ամեն անգամ տորպեդահարվել է: Եվ դա բնական է, քանի որ կարող էր բումերանգի էֆեկտ առաջացնել և հարվածել շատ–շատերին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների:

«Եթե այն ժամանակ բնակիչների ունեցվածքի ողջ պատկերը հայտարարագրվեր, բնականաբար կբացահայտվեր, որ իշխանություն, պաշտոն ունեցող մարդիկ առիթն օգտագործում են որպես հարստացման աղբյուր: Կամ կբացահայտվեին ապօրինի բիզնեսներով հարստացող գործարարների կողմից հարկերը չվճարելու դեպքերը: Եղել են մարդիկ՝ թե՛ պաշտոնյաներ, թե՛ գործարարներ, որոնք սեփականաշնորհման կասկածելի գործարքների ժամանակ են հարստացել, իրենց ունեցվածքի մի մասը գրանցել են այլոց անուններով, կեղծ ընկերություններ են գրանցել: Մի խոսքով՝ հայտարարագրման թեման այս ամենի հետ է առնչվում: Բայց գլխավոր խնդիրը հայտարարագրման ինստիտուտի լիարժեք ձևակերպումը պետք է լինի, նոր պետք է խոսք գնա ներդրման մասին»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նման քայլ կատարելու համար իշխանության լիակատար լեգիտիմություն էր նաև հարկավոր, որը երկար տարիներ չի եղել մեր երկրում: Եվ հիմա, երբ այդ հիմքերը կան, հարկավոր է մտածել նաև այս մասին, համոզված է տնտեսագետը: Նա այդ համակարգի ներդրման հարցում խնդիր չի տեսնում, քանի որ այն նաև զսպաշապիկ կարող է լինել նոր իշխանությունների համար:

«Լուրջ քաղաքականություն վարելու համար պետք է եկամուտներն ադեկվատ լինեն ծախսերին: Կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի, որ հարստության իրական հասցեատերերին հարկային դաշտ բերելու համար կօգնի նաև հայտարարագրում իրականացնելը: Ինչ վերաբերում է հայտարարագրման մոդելներին, ապա, իմ կարծիքով, պետք է այս թեմայի շուրջ իրական բանավեճ ծավալել: Հարկավոր է ֆիքսել այն զրոյական կետը, որից հետո կարելի կլինի հայտարարագրման համընդհանուր համակարգ ներդնել: Դրանից հետո արդեն կարտացոլվեն եկամուտներն ու դրանից հետո ստեղծված ունեցվածքը: Այսինքն, սկզբում պետք է հասկանալ, թե ով ինչքան ունեցվածք ունի, որից հետո իրականացվող քայլերը կարող են դառնալ ընդհանուր քաղաքականության ռազմավարության թեմա»,– ասաց Ա. Մարգարյանը:

Իրականում հարցը թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական դաշտում է, քանի որ ներկա իշխանությունները տնտեսությունը քաղաքականությունից տարանջատելու նպատակ ունեն, ասում է տնտեսագետը: Դա նաև կօգնի հասկանալ, թե ազգային հարստությունն ինչ ձևով է բաշխվել: Եթե գույքահարկ գանձելու քաղաքականություն է վարվելու, ապա նախ հարկավոր է հասկանալ, թե ինչ գույք կա, ինչպես է այն բաշխված և ինչքան հարկ է մուծվում դրանց համար: «Այսինքն, կա նույնականացման խնդիր: Հարկավոր է պարզել, թե քաղաքացիների ունեցվածքի ո՞ր մասն է երկրի ներսում, ո՞ր մասն է երկրի սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է արտերկրում աշխատող մեր հայրենակիցներին, ապա եթե քաղաքացին այլ երկրում է եկամուտ ստեղծում, որի հետ Հայաստանը ստորագրել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ապա Հայաստան փոխանցվող ո՛չ ամբողջ գումարը, ո՛չ էլ դրա մի մասը, իհարկե, չպետք է հարկվի:

Բայց այս և նմանատիպ հարցերի չիմացության պատճառով բավականին աղմուկ բարձրացավ համացանցում, որին, կարծում եմ, առաջիկայում փուլ առ փուլ հնարավոր կլինի անդրադառնալ»,– ասաց Ա.Մարգարյանը:

Վերջինիս կարծիքով, այս օրերի տրամաբանությունից ելնելով՝ հասկանալի է, թե ինչու է հարցի միայն քաղաքական ենթատեքստն ավելի շատ քննարկվում, քան բուն բովանդակությունը: Սակայն, որ հարցն ավելի շատ տնտեսության առողջացման դաշտում է, քան մեկ այլ, միանշանակ է: Բացի այդ, ըստ մասնագետի, այն դեռ պետք է մասնագիտական և փորձագիտական լուրջ քննարկման ենթարկվի: «Պաշտոնական հավաստիացումներն այս պահին ցույց են տալիս, որ արտագնա աշխատողների մասով դեռևս որևէ քայլի մասին խոսք գոյություն չունի: Ինչ վերաբերում է հասարակության սեփականության հայտարարագրմանը, ապա դա պետք է առողջ բանականության շրջանակներում քննարկվի՝ հաշվի առնելով մեր երկրի վիճակը, աղքատության շատ բարձր մակարդակը, մարդկանց տրամադրությունները և այլն: Եվ, ի վերջո, պետք չէ մոռանալ, որ սա այն հարցերից է, որի լուծումը գուցե հարկ լինի հանրաքվեի միջոցով որոշել: Ու եթե մեր իշխանությունները շատ հարցերի պատասխաններն ուղիղ ժողովրդավարության միջոցով են փորձելու ստանալ, ապա լավ կլինի, որ հարկային արմատական փոփոխությունները, որոնք պետք է օրենսգրքում ամրագրվեն, հանրաքվեի միջոցով կարգավորվեն»,– ասաց Ա. Մարգարյանը: