Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին
Սպորտ

Հ. Սերոբյանը՝ Դոհայից. Առաջին անգամ Հայաստանի 3 մարմնամարզիկ դուրս է գալիս ԱԱ-ի եզրափակիչ

Առաջին անգամ սպորտային մարմնամարզության պատմության մեջ Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է գալիս եզրափակիչ: Այս արդյունքն ինձ շատ է գոհացնում: Սպասում ենք եզրափակիչին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Քաթարի մայրաքաղաք Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է թիմային կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան եւ Վիգեն Խաչատրյան: Ավարտվել է որակավորման փուլը: Հայաստանի 3 ներկայացուցիչներ անցել են եզրափակիչ փուլ եւ կպայքարեն մեդալների համար: Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում է:

«Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում վաստակեց 14.866 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Վահագն Դավթյանը հավաքեց 14.666 միավոր: Նա եզրափակիչ անցավ 5-րդ արդյունքով: Հենացատկում փայլուն հանդես եկավ Արթուր Դավթյանը, որը հավաքեց 14.75 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով մտավ եզրափակիչ:

Ընդհանուր արդյունքից շատ գոհ եմ: Տղաները լավ հանդես եկան, իրենց առջեւ դրած խնդիրը լավ կատարեցին: Այս արդյունքները մեր սպասվածից բարձր են:

Մեր առաջատարը՝ Հարություն Մերդինյանը, ցավոք, դուրս մնաց պայքարից, որակավորման փուլը չկարողացավ հաղթահարել, վերջին պտույտի ժամանակ ընկավ գործիքի վրայից: Հարությունը շատ լավ հնարավորություններ ուներ անցնելու նժույգ թափերի երզափակիչ, բայց չստացվեց: Ամեն դեպքում նրա մրցելույթից եւս գոհ եմ: Ինձ թիմում միայն չգոհացրեց Վիգեն Խաչատրյանը: Մենք աշխարհի առաջնությանը մասնակցում ենք թիմով: Վիգեն Խաչատրյանին բերել էինք թիմին օգտակար լինելու համար: Բայց նրանից դժգոհ եմ, քանի որ օգուտ չտվեց թիմին: Նժույգի վարժությունում ընկավ գործիքի վրայից: Չնայած, նշեմ, որ այս աշխարհի առաջնությունում գրեթե բոլորն են նժույգի վարժությունը կատարելիս ընկնում:

Ինչ վերաբերում է մրցավարությանը, ըստ մեր վաստակած միավորների, կարող եմ ասել, որ նորմալ մրցավարություն է, արդար են դատում, մեր մարզիկների նկատմամբ լավ տրամադրվածություն կա, որեւէ կողմնակալ վերաբերմունք չկա: Ինչ միավորների արժանի էինք, այն էլ ստացել ենք: Հայաստանն այս աշխարհի առաջնությունում ունի երկու մրցավար, քանի որ թիմով ենք հանդես եկել. ինձ հետ մրցավարական կազմում է նաեւ Արթուր Գյուրջինյանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը::

Եզրափակիչները կայանալու են նոյեմբերի 2-ին՝ օղակներ եւ նոյեմբերի 3-ին՝ հենացատկ

Լուսինե Շահբազյան