Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» ՀՀ Վարչական դատարանը վերացրել է Ռուզաննա Ազրոյանի որոշումը Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան
Տնտեսություն

Կաուչուկից՝ «բանջարանոցային կաշի»

Մենք գիտենք, որ...

 


Ռետինե ճտքավոր կոշիկները ստեղծվել են 19–րդ դարում, երբ սկսեցին կաուչուկից իրեր պատրաստել:

Իրականում այնքան էլ այդպես չէ :

Պարզվում է, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 1600–ականներից սկսած «ռետինե» ճտքավոր կոշիկներ պատրաստելիս են եղել Ամազոն գետի ավազանում ապրող հնդկացիները: Ամերիկայի արևադարձային անտառներում աճում է հևեա ծառը: Այս ծառը բնական կաուչուկի աղբյուր է, որը և օգտագործում էին հնդկացիները «ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար: Բնական կաուչուկը բուսական ծագում ունեցող պոլիմեր է։ Այն պարունակում է հևեածառի կաթնահյութի (լատեքսի) մեջ։ «Կաուչուկ» տերմինը ծագել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները կոչել են Ամազոն գետի ափերին աճող հևեայից ստացվող նյութը («կաու» – ծառ, «ուչու» – հոսել, լացել)։ «Ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար հնդկացիները իրենց ոտքերը մինչև ծնկները իջեցնում էին ինչ–որ անոթում հավաքած կաուչուկի ծառի կաթնահյութի մեջ: Այդ հյութի մեջ գտնվող լատեքսը պնդանում էր և ծածկում նրանց ոտքերը: Ստացվում էին միանվագ օգտագործման «ռետինե» ճտքավոր կոշիկներ: Այստեղ, իհարկե, սխալ է ասել ռետինե կոշիկ, ավելի ճիշտը լատեքսի կամ կաուչուկի կոշիկն է, բայց դա համարյա թե նույնն է:

Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխելու, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի բացակայության դեպքում իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Սկզբից կաուչուկի օգտագործումը սահմանափակ էր, քանի որ այն շոգից հալվում էր, ցրտից պնդանում, ինչպես քարը: Անհրաժեշտ էր ստանալ ավելի էլաստիկ նյութ: Դա հաջողվել է իրականացնել 1839 թվականին ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիրին: Նա տաքացրած կաուչուկին ծծումբով խառնած նյութի մի քանի կաթիլ պատահաբար կաթեցրեց խոհանոցային վառարանի վրա և ստացավ նոր նյութ՝ ռետին, որն իր հատկություններով էապես գերազանցում էր կաուչուկին: Կաուչուկը ռետինի վերածելու այս պատահական պրոցեսը կոչվեց «վուլկանացում»՝ ի պատիվ հին հռոմեական կրակի աստծո: Իր հայտնագործությունը նա ցույց տվեց կաուչուկի վաճառականներ Թոմաս Հենկենին և Չարլզ Մակինտոշին: Վերջիններս արտոնագրեցին գյուտը և սկսեցին ռետինե իրեր արտադրել՝ սկսած 1843 թվականից: Այդ թվականին էլ հենց հայտնվեցին ռետինե երկարաճիտ կոշիկները: Չարլզ Գուդիրը փորձեց դատական գործընթաց սկսել, բայց ոչնչի չհասավ և, ամբողջ կյանքը աղքատության մեջ անցկացնելով, այդպես էլ աղքատ մահացավ: Աշխարհում սկսվեց կաուչուկային տենդը: Հասարակածային երկրներում սկսեցին ստեղծել կաուչուկի ծառերի պլանտացիաներ: Քանի որ կաուչուկի ծառ հյուսիսում աճեցնել անհնար է, 1926 թվականին խորհրդային կառավարությունը հայտարարեց սինթետիկ կաուչուկ ստանալու մրցույթ, որի մրցանակն էր 100 000 ռուբլի։ Սինթետիկ կաուչուկի ստացման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը՝ էթիլային սպիրտից, և առաջարկել է արդյունաբերական նպատակով օգտագործել բութադիենը։ Ավելի վաղ ֆրանսիացի քիմիկոս Բուշարդը արհեստական կաուչուկ էր ստացել իզոպրենից: 1940 թվականին Երևանում ստեղծվեց «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, այստեղ արհեստական կաուչուկ ստանում էին քլորոպրենից: Բնական կաուչուկ ներկայումս ևս արտադրվում է: Հիմա ամենաշատ բնական կաուչուկ արտադրող երկիրը Մալազիան է: Գուդիրի մահից 40 տարի անց, ի պատիվ նրա է կոչվել ստեղծված մի նոր ընկերություն՝ «Գուդիր Ռաբբեր քըմփընին»: Ներկայումս այս ընկերությունը առաջատարն է աշխարհում ռետինե անվադողերի արտադրության բնագավառում:


Չարլզ Գուդիրը շատ աղքատ է ապրել, նա անգամ պարտքերի պատճառով բանտ է նստել, որը, ի դեպ, նա կատակով կոչում էր «իմ հյուրանոցը»: Միևնույն ժամանակ աղքատությունը նրան փիլիսոփա էր դարձրել: Նա ասում էր, որ կյանքը չի գնահատվում դոլարով կամ ցենտով, ինքը չի բողոքում, որ իր գցած սերմից աճած պտուղներից ուրիշներն են օգտվում, ավելի վատ է, երբ սերմը գցած է, իսկ պտուղները ոչ ոք չի հավաքում: Գուդիրը իր հայտնագործած նյութը՝ ռետինը, կոչում էր «բանջարանոցային կաշի»: