Ֆիլիպ Մորրիսի ղեկավարները՝ նորաբաց IQOS խանութի սպասարկող անձնակազմ
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը հունիսի 10-ից բացեց ընկերության առանց ծխի IQOS նորարարական ապրանքատեսակի առաջին մասնագիտացված վաճառասրահը Երևանում։
Դալմա Գարդեն Մոլում տեղակայված խանութը հետաքրքիր է իր մինիմալիստական լուծումներով, ինտերիերում բնական փայտե տարրերի առկայությամբ: Խելացի դիզայնի մանրամասները՝ ներառյալ ֆոնային լուսավորությունը, խանութում ստեղծում են ժամանակակից հարմարավետ միջավայր: Սակայն ամենահետաքրքիրը այն է, որ Ֆիլիպ Մորրիսի ղեկավար անձնակազմը ամբողջ օրվա ընթացքում վաճառքի փորձագետների հետ միասին սպասարկում էր IQOS օգտագործողներին:
Մասնավորապես, ընկերության հայաստանյան ներկայացուցչության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան նշեց, որ հաճախորդների հետ անմիջական շփումը հրաշալի հնարավորություն է նրանց լսելու, ավելի մոտ լինելու և առաջին ձեռքերից արժեքավոր տեղեկատվություն ստանալու համար։ Բացի այդ, հաճախորդներն իրենք կարող են իրենց հետաքրքրող ցանկացած հարց ուղղել ընկերության ղեկավարությանն ու սպառիչ պատասխան ստանալ։
«Մեր խանութն այն տարածքն է, որտեղ ամեն չափահաս ծխող կարող է լիարժեք տեղեկատվություն ստանալ IQOS-ի մասին, ծանոթանալ սարքի աշխատանքին և, վերջիվերջո, կայացնել սիգարետը IQOS-ով փոխարինելու որոշում։ Ուրախ ենք, որ Հայաստանի սրտում IQOS խանութի բացումը թույլ կտա էլ ավելի շատ չափահաս ծխողների առաջարկել սիգարետի այս հեղափոխական այլընտրանքը», - ընդգծեց Ֆիլիպ Մորրիս Հայաստանի ՆՌԱ ներդրման և շուկայավարման բաժնի կառավարիչ Մարգարիտա Զակուսը: