Կրքոտ Քայլի Ջեները՝ սեփական շարքի «թեժ» գովազդում․ (Ֆոտո)
Շատ շուտով Քայլի Ջեները քրոջը՝ Քիմ Քարդաշյանին, կշրջանցի Քարդաշյան-Ջեներ գերդաստանի անդամների սեքսուալության վարկանիշում: Քայլին ու Քենդալը շուտով ներկայացնելու են Spring/Summer Kendall + Kylie շարքի հերթական հավաքածուն:
19-ամյա Քայլին որպես գովազդ սոցցանցերի իր էջերում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցում կեցվածք է ընդունել սեփական արտադրանքով: Հագուստից բացի՝ դրանցում դիտելու այլ բան էլ կա:
«Նոր արտադրանքը, որը շուտով կթողարկվի»,- լուսանկարներից մեկը մակագրել է ռեալիթի շոուի աստղը:
Ի դեպ՝ Քայլին շուտով խանութ է բացելու Նյու Յորքում: Դատելով լուսանկարներից՝ մինչեւ բացում շատ քիչ աշխատանք է մնացել անելու:
Հիշեցնենք, որ Քայլին արդեն սեփական արտադրանքի խանութն ունի Լոս Անջելեսում: