Ո՞վ է բացել Սասնա ծռերի բանտախցերի դռները
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը որոշ մանրամասներ է հրապարակել Նուբարաշենի կալանավայրում տեղի ունեցած նախօրեի միջադեպից:
Նրա խոսքով, այդ կալանավայրում պահվում են մոտ 30 ազգությամբ իրանցի բանտարկյալներ, որոնք զբոսանքի ժամանակ շատ անսպասելի բացել են խցերի դռները եւ կոտրատված հայերենով ասել են՝ մենք անարդար ենք այստեղ պահվում եւ ուզում ենք գնանք միանալ ցուցարարներին:
Իրանցի կալանավորները բացել են նաեւ «Սասնա Ծռերի» խցերի դռները:
Սյուզան Սիմոնյանի խոսքով, «Սասնա Ծռերի» տղաները մի պահ դուրս են եկել բանտախցից, հետո մտել են ներս՝ մտածելով որ հնարավոր է նրանց դեմ սադրանք կարող է լինել. «Նրանք այնքան լուրջ մարդիկ են, որ չեն տրվել այդ ալիքին եւ հակառակն՝ իրենք են սաստել, ասել են գնացեք ներս մտեք, նման բան չպետք է անեք»:
Տիկին Սիմոնյանի խոսքով իրանցիները զբոսանքի ժամանակ հսկիչին կարողացել են մի քանի հոգով մեկուսացնել եւ բանալիները խլել. «Բայց ես գիտեմ, որ այդտեղից փախնել հնարավոր չէ, որովհետեւ մի քանի դուռ պետք է բացեն»:
Մանրամասները՝ այստեղ