Վլադիմիր Գասպարյանը խլել է գործարարի առանձնատունը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանի Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը նրա ձեռքից ուղղակի խլել են։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Երիցյանը առանձնատունը ցանկացել է վաճառել 4,5 միլիոն դոլարով, երբ հայտնվել է հանրությանը քաջածանոթ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ առաջարկել է 4 միլիոն դոլար, եւ Երիցյանը համաձայնել է։
Հետագայում պարզվել է,որ մինչեւ առքուվաճառքի պայմանագրի կնքելը, հայտնի տիկինը տունը համարելով իրենը, չգիտես ինչու որոշել է այն վաճառել 3 միլիոն դոլարով, ոչ ավել ոչ պակաս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն։
Մեր տեղեկություններով՝ այնուհետեւ Երիցյանի հետ ուղիղ կապի մեջ է մտել Վլ.Գասպարյանը եւ ասել, որ առանձնատունը ինքն է գնում եւ պատրաստ է այն գնել 2,5 միլիոնով։ Երիցյանը ստիպված համաձայնվում է։
Թե հետագայում ինչ ոստիկանական մեթոդներ են կիրառել Երիցյանի հանդեպ, հայտնի չէ, բայց առանձնատան գումարը նա այդպես էլ չի պահանջել ու չի ստացել»։
Մանրամասները՝ այստեղ