«Նիկոլը երկիրը կտանի կործանման, ա՛յ, հիշեք էս խոսքը». անկեղծ զրույց տաքսու վարորդի հետ
Այսօր առավոտյան շտապում էի, որ քանի դեռ ցուցարարները ճանապարհները չեն փակել, հասցնեմ հասնել աշխատանքի: Տաքսի նստեցի, խնդրեցի շպաել, քանի ճանապարհները բաց են: Վարորդը ծիծաղեց, ու ասաց. «Հա, ճիշտ եք ասում, մի 5 րոպե էլ որ կանգնեն՝ ամբողջ երթևեկությունը կաթվածահար է լինում, ախր սա պայքարի ձև չի»: Նա կարծես էլի էր ուզում ինչ-որ բան ասել, բայց հարցրի, թե տեսնո՞ւմ է արդյոք Նիկոլին որպես վարչապետ:
«Տո՛ այ ցավդ տանեմ, լավ ա, որ Նիկոլը էս ժողովրդին հանեց, բայց նրանից ի՞նչ վարչապետ: Նա էս ամեն ինչը փողոցային ու խուլիգանության մակարդակի ա սարքել: Նիկոլը, եթե ճշտի հետևից է վազում, ինքն էլ պետք է ճիշտ շարժվի, բայց էսօր ի՞նչ է անում... նա դիվանագետ չի»,-ասաց վարորդը:
Նա նկատեց, որ եթե հիմա մարդիկ ճամպրուկներն են հավաքում ու գնում, ապա վաղը դրանց ավելանալու են Նիկոլին վարչապետ նշանակողները:
«Նիկոլը ժողովորդական մարդ ա, նա կարա վարչապետի օգնական լինի, Ազգային ժողովում լինի, բայց էս պահին վարչապետ չի կարա... Նիկոլը երկիրը կտանի կործանման, ա՛յ, հիշեք էս խոսքը»:
Մանրամասները՝ այստեղ