Իրավաիճակը լարված է. Փարիզի հայերը ներխուժել են դեսպանատուն
AsekoseNews-Ֆրանսիայի հայ համայնքը ակտիվացել է։ Այսօր առավոտյան Փարիզում ՀՀ դեսպանատուն են ներխուժել շուրջ 30 տղամարդիկ, որոնք ակցիա են արել ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության։ Տղամարդիկ դեսպանատանը փնտրել են վարչապետի լուսանկարը՝ այն հեռացնելու նպատակով, սակայն դեսպանատան աշխատակիցներն այն արդեն հեռացրած են եղել։
Ակցիայի մասնակիցները զրուցել են դեսպանատան աշխատակիցների հետ, սակայն աշխատանքի վայրում չեն եղել ոչ դեսպանը, ոչ հյուպատոսը։ Ակցիայի մասնակիցները խոստացել են պարբերաբար վերադառնալ եւ ստուգել, արդյոք Սերժ Սարգսյանի նկարը կրկին փակցված կլինի դեսպանատանը, թե՝ ոչ։ Վաղը նախատեսվում է կազմակերպել ավելի լայնամասշտաբ հավաք։
Մանրամասերը՝ այստեղ