Ծնողները չթողեցին, որ աղջիկը ամուսնանա իր սիրած տղայի հետ. տարիներ հետո նա գտավ աղջկա հեռախոսահամարը
Այսօրվա մեր պատմությունը տասնամյակների հնություն ունի: Մեր այսօրվա նյութի հերոսների տարիքի գումարը մոտավորապես 180 տարի է կազմում, սակայն նրանք նոր են միայն ամուսնացել: Թե որն է նրանց այդքան սպասելու պատճառը կպատմենք ստորև…
74 տարի առաջ, երբ Քեթին 15, իսկ Եդը 14 տարեկան էին, ինքնամոռաց սիրահարված էին: Աղջկա ծնողները շատ պահպանողական էին և թույլ չէին տալիս, որ նրանք հանդիպեն: Իրար տեսնելու համար Էդը գալիս էր աղջկա տուն և նրանք հանդիպում էին հարազատներից որևէ մեկի ներկայությամբ միայն:
Երեք տարի հանդիպելու ընթացքում նրանք անգամ չէին համբուրվել: Նման պատմությունները մեր օրերում կարող են զարմանալի և անհասկանալի թվալ, սակայն ժամանակները փոխվում են, փոխվում են նաև բարոյականության մասին պատկերացումները:
Կյանքը սիրահարների հետ չար կատակ խաղաց ու նրանց ճանապարհները բաժանվեցին: Նրանցից յուրաքանչյուրը կյանքը կապեց այլ մարդու հետ:
Երկու տարի առաջ 88-ամյա Էդի կնոջ մահվանից հետո, նա հեռախոսահամարների գրքում գտավ Քեթիի հեռախոսահամարը:
Քեթին էլ կորցրել էր ամուսնուն և ամբողջ կյանքում իրենց սրտի սերը թաքցրած սիրահարներին այլևս ոչինչ չէր խանգարում:
2017թ-ի հուլիսի 16-ին նրանք դարձան օրինական ամուսիններ… Ցավալի է, որ նրանք այսքան երկար են սպասել իրենց երջանկությունը գտնելու համար, բայց անկախ կորցրած ժամանակից, նրանք հիմա շատ երջանիկ են: