Երբ ուսուցչուհին մոտեցավ այս 8 տարեկան տարօրինակ մազերով երեխային, պարզապես ապշեց․ Պատմություն, որը պետք է կարդան բոլորը
Ցանկացած երեխայի համար կարևոր է դպրոց գնալը։
Դա այն տեղն է, որտեղ նրանք ստանում են կրթություն և պատրաստվում ապագա կյանքին։
Սակայն, ցավոք աշխարհի միլիոնավոր մարդիկ չունեն դպրոց հաճախելու հնարավորություն և ստիպված են սովորել սարսափելի պայմաններում։
Սա չինացի երեխայի նկար է, ով եկել էր դպրոց տարօրինակ մազերով։ Նրա նկարը ամբողջ աշխարհով տարածվել է մեծ արագությամբ։ Անհնար է ուշադրություն չդարձնել այս նկարին, դրա համար էլ խորհուրդ ենք տալիս կարդալ այս պատմությունը։
8 տարեկան Վան Ֆումանը ապրում է Չինաստանում։
Քանի որ նրա ծնողները ստիպված են իրենց քաղաքից դուրս աշխատեն, նա ապրում է իր տատիկի հետ։
Վանի դպրոցը գտնվում է գրեթե 5 կիլոմետր իր տանից հեռու, դրա համար էլ տղան ստիպված է ամեն օր մի քանի ժամ ծախսել, որպեսզի հասնի դպրոց, իսկ դասերից հետո վերադառնա տուն։ Հիմա, երբ ձմեռ է և այնտեղ եղանակը շատ ցուրտ է, այդ պատճառով էլ երեխան ավելի մեծ դժվարությամբ է հասնում դպրոց։ Ջերմաստիճանը այնտեղ հաճախ հասնում է -9 աստիճանի։
Որպեսզի ցույց տան, թե ինչ դաժան պայմաններում է երեխան ստիպված գալիս դպրոց՝ կրթություն ստանալու նպատակով, դպրոցի տնօրենը որոշել էր նկարել նրան և հրապարակել այդ նկարները համացանցում։
Վան Ֆումանի նկարը տարածվել էր համացանցում, մեծ արագությամբ։ Նկարում երևում է, թե ինչպես է փոքրիկ տղայի գլուխը ամբողջովին սառել, իսկ այտերը ցրտից և միգուցե արդեն ջերմությունից կարմրել։ Ինչպես հայտնել է դպրոցի տնօրենը, երեխան որոշել է էքստրեմալ եղանակային պայմաններում գալ դպրոց, քանի որ ունեցել է ստուգողական աշխատանք։
Հաշվի չառնելով եղանակային պայմանները, Վանը ճիշտ ժամանակին հայտնվել էր դպրոցում, սակայն անգամ այնտեղ մինչև ստուգողականը վերջացնելը նույնիսկ չէր անցել նրա ձեռքերի ցրտահարությունը։
Իր արարքով տղան ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է նրա համար կրթվելը։ Ես հույս ունեմ, որ այս նկարը կհասնի այնպիսի մարդկանց, ովքեր իվիճակի են օգնել նրան և այլ երեխաների, որպեսզի նրանք, էլ ավելի հարմարավետ պայմաններում գնան դպրոց։
Կիսվեք այս պատմությամբ ձեր մտերիմենրի և ընկերների հետ։