Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել
Ժամանց

«4 անգամ բաժանվել ու միացել ենք». Արմեն և Աննա Էլբակյանները նշում են ամուսնության 37–ամյակը

Արմեն և Աննա Էլբակյաններն այսօր նշում են իրենց ամուսնության 37–ամյակը։ Tert.am Life–ն այս առիթով զրույցել է պրն Էլբակյանի հետ։ Նա նշեց, որ երկարատև ամուր հարաբերությունների հիմքն առաջին հերթին սերն է։ Կարծրատիպը, թե տարիների հետ սերը սովորական է դառնում, ըստ պրն Էլբակյանի, ճիշտ չէ։

«Տարիների հետ սերը չի նվազում, ավելի է շատանում, որովհետև տարիների ընթացքում մարդիկ սկսում են ավելի լավ ճանաչել իրար, ընտանիքում ավելանում են զավակներ, թոռներ։ Սերը տրանսֆորմացիայի է ենթարկվում, սակայն եթե ի սկզբանե եղել է, պահպանվում է և տարիների ընթացքում ավելի բազմերանգ դառնում»,– ասաց նա։

Մոտ 4 տասնամյակ առաջ Արմեն Էլբակյանը սիրահարվել է տկն Աննային առաջին հայացքից։ Առաջին անգամ նրան տեսելիս դերասանը հասկացել է, որ հանդիպել է իր իդեալին։

 

Պրն Էլբակյանը նկատեց, որ ինքն ու կինը և՛ նմանություններ շատ ունեն, և՛ տարբերություններ։ «Մեր պարագայում գործում է և՛ հակասությունների միասնության, և՛ նմանության օրենքը։ Տարիների ընթացքում էլ շատ ենք նմանվել իրար»,– ասաց նա ու հավելեց, որ իր և տիկնոջ ամենամեծ ընդհանուր հետաքրքրությունը համատեղ զրույցներն են կյանքի, աշխարհի, առօրյայի և բազմաթիվ այլ թեմաների մասին։

Իհարկե, համատեղ կյանքի ընթացքում լինում են բարդություններ, սակայն անհաղթահարելի խնդիրներ չկան, եթե հարաբերություններում կա սեր։

«Կենցաղը, կյանքը շատ անգամ բարդացնում են հարաբերությունները, երբեմն բաժանումների ու նորից միացումների հանգեցնում, սակայն եթե ի սկզբանե կա սիրո զգացողությունը, մնացածը հաղթահարելի է։ Մենք 4 անգամ իրարից բաժանվել ենք, սակայն նորից միավորվել։ Մեր կողքին եղել են տարբեր տեսակի մարդիկ` և՛ մեզ միավորող, և՛ բաժանող, և՛ բամբասող, սակայն անկախ այդ ամենից` դու հասկանում ես, որ առանց այդ մարդու չես կարող։ Բաժանումներն իրենց հազար ու մի պատճառներն ունեն։ Երբ մարդիկ կռվում են, ինչ–որ շրջան իրարից հեռու են մնում, վերագնահատում են ամեն ինչ»,– ասաց նա, սակայն չցանկացավ հիշել, թե որն է եղել իրենց ամենաերկար բաժանումը։

 

Հիմա նրանց հետաքրքրություններն առավել ամփոփված են իրենց թատրոնում, ընտանիքում։ «Տարիների հետ դրսի հետաքրքրությունները քչանում են։ Երիտասարդ ժամանակ ավելի շատ ես հետաքրքրություններ փնտրում դրսում, բայց իրականում դա ընդամենը դրսի աշխարհ է, որտեղով մարդիկ անցնում են, քեզ հարստացնում է ներսի աշխարհը։ Սկսում ես գիտակցել, թե որն է ապրելու նպատակը, ինչպես պիտի անես, որպեսզի քեզնից հետո եկողներն էլ կարողանան ընկալել աշխարհը` իր առավելություններով և պակասություններով, որպեսզի ամեն մեկն իր տեղում այս աշխարհն ավելի լավը դարձնի: