Հարսանիքից հետո հյուրը բռնաբարել է հարսանքրոջը (Video, Photo)
32-ամյա կինը արթնացել է օտար տղամարդու հպումներից իրենց ընդհանուր ծանոթի տանը, որտեղ գիշերում էին նաև այլ հյուրեր: Երբ հարսնաքույրը պառկել է քնելու, նա չի պատկերացրել, որ մի քանի ժամ անց նա կդառնա բռնաբարության զոհ:
Թոմաս Ստիլը հարձակվել է 32-ամյա կնոջ վրա, ում անունը չի նշվում, մինչ նա քնած էր Լիվերպուլում գտնվող իր ընկերուհու տանը: Նրան դատապարտել են 15 ամսվա ազատազրկմամբ և 10 տարով ավելացրել նրան սեքսուալ հանցագործների ցուցակի մեջ. հայտնում է Daily Mail կայքը:
Բռնաբարության փորձից հետո նրան խորհուրդ են տվել չլվացվել և հագուստը չփոխել, որպեսզի կարողանան հետազոտության արդյունքում ապացուցել Թոմասի մեղավորությունը: Դատարանում Թոմասը խոստովանել է իր մեղքը՝ նշելով, որ այդ ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել: Բայց հարսնաքույրը ընդդիմացել է և հայտարարել, որ դա չպետք է խանգարի գործին, իսկ Թոմասը ու նրա նմանները պետք է ստանան արժանի պատիժը: