10.000 տղամարդու հետ կենակցած կինը պատմել է, թե ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց
Ավստրալացի Գվինետ Մոնտենեգրոն ներկայումս 39 տարեկան է, որից 12 տարին նա մարմնավաճառությամբ է զբաղվել: Ինչպես գրում է The Sun-ը Գվինետը գիրք է գրել, որում նշել է, թե հանուն ինչի են տղամարդիկ պատրաստ գումար վճարել սեքս-ծառայության համար: Նա գրել է, որ իր հաճախորդներից շատերը ուղղակի իրենց ցանկանում էին պիտանի զգալ, քանի որ սեփական հարաբերություններում նրանք իրենց անպետք էին զգում:
Նա գրել է, որ մարմնավաճառը ամենևին ահռելի կուրծք չպետք է ունենա, տղամարդիկ սիրում են բնական գեղեցկությունը: Տարիքը նույնպես կապ չունի, թյուր է այն կարծիքը, որ տղամարդիկ երիտասարդ աղջիկների են նախընտրում: