Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարել
Ժամանց

Ինչու է երբեմն կինը դժվար գրգռվում

Մինչև վերջին ժամանակները կանանց սեռական գրգռման խանգարումները` իբրև ինքնուրույն խնդիր, բժիշկների և հետազոտողների կողմից մատնված էին լրիվ կամ մասնակի անուշադրության: Մինչդեռ համանման խնդիրը տղամարդկանց մոտ` էրեկտիլ դիսֆունկցիան, տասնամյակներ շարունակ եղել է հետազոտության և միջամտոթության առաջնային առարկա և մինչև օրս էլ շարունակում է մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում: Սիլդենաֆիլի կիրառման համատարած հաջողությունը մեծացրեց կանանց սեռական գրգռման նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունը` այն հույսով, որ սեռական գրգռման վրա բարերար ազդեցություն թողնող նմանատիպ մի դեղամիջոց էլ կանանց համար կգտնվի:

Թեև կանանց սեռական գրգռման խանգարման իրական տարածվածությունը հայտնի չէ, ընդունված է համարել, որ բոլոր տարիքային խմբերում զգալի թվով կանայք ունեն այս խնդիրը: 1994-ին ԱՄՆ-ում կատարված վիճակագրական հետազոտությունների համաձայն, 18-59 տարեկան կանանց 19 %-ը ունի լյուբրիկացիայի խանգարում: 1978-ին անգլիացի մասնագետների կողմից հետազոտված 100 «նորմալ» զույգի 48 %-ը գանգատվել է գրգռման բացակայությունից, 33 %-ը` գրգռումը պահելու դժվարությունից, չնայած դրան, նրանց 86 %-ը գոհ են եղել իրենց սեռական կյանքից:

Թվերի այս անհամապատասխանությունը խոսում է այն մասին, որ սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու համար կնոջը բավական է թեթևակի գրգռվել, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ էրեկցիայի լիարժեքությունը պարտադիր պահանջ է: Այդ պատճառով այդ հետազոտության ընթացքում ուսումնասիրված տղամարդկանց միայն 15 %-ն են գտել, որ իրենց կանայք ունեն գրգռման խանգարում: Հետդաշտանադադարային շրջանում հեշտոցի խոնավացման խանգարումները ավելի բարձր են. մի հետազոտության մեջ այդ ցուցանիշը հասնում էր 44%-ի: Կլինիկական նկարագրությունը Կանանց սեռական գրգռման խանգարումը վերաբերում է սեռական պատասխանի գրգռման փուլին:

Դրա ցուցանիշներն են`

1. Ի պատասխան գրգռման` հեշտոցի խոնավացման անբավարար մակարդակ կամ մինչև սեռական ակտի ավարտը գրգռանքը պահելու մշտական կամ պարբերաբար կրկնվող անկարողություն:

2. Խանգարումը առաջ է բերում նշանակալի անհանգստություն կամ միջանձնային դժվարություններ:

3. Սեռական խանգարումը հետևանք չէ այլ հիմնական հիվանդության կամ որևէ նյութի անմիջական ֆիզիոլոգիական ազդեցության: Ախտորոշիչ այս ցուցանիշներին համապատասխանող կանայք ունեն սեռական ցանկություն և հաճույք են ստանում սիրախաղից: Հաճախ նույնիսկ նրանք ի վիճակի են հեշտանք վերապրել, հատկապես եթե ուժգնորեն գրգռվեն վիբրատորի օգնությամբ:

Այնուհանդերձ, նրանց հեշտոցը չոր է մնում գրգռման այնպիսի պայմաններում, որոնք բազմաթիվ այլ կանանց մոտ սովորաբար առաջացնում են հեշտոցի խոնավացում: Առնանդամի ներհրումը չոր և լարված հեշտոց ցավոտ է և տհաճ զգացողությունների տեղիք է տալիս: Սա կարող է այնպիսի երկրորդական սեռական խանգարումներ առաջացնել, ինպիսիք են դիսպարեունիան և վագինիզմը, սեռական ցանկության կորուստը: Այս խանգարումով կանանց զուգընկերները հաճախ իրենց մերժված են զգում և ընկճվում` համարելով իրենց վատ սիրեկաններ:

Ախտորոշումը

Կանանց սեռական գրգռման խանգարումը ախտորոշելու համար պետք է իմանալ` ինչպիսի մեխանիզմներ են ընկած այս խանգարման հիմքում և ինչպես բացահայտել դրանք: Ինչպես և տղամարդկանց մոտ, կանանց գրգռման փուլը` հեշտեցի խոնավացումը անմիջականաորեն պայմանավորված է վեգետատիվ նյարդային համակարգով և հատկապես նրա պարասիմպաթիկ մասով: Վերջին հաշվով, այս մեխանիզմը գտնվում է գլխուղեղի կեղևի հսկողության տակ, և տեսականորեն ճիշտ է ենթադրել, որ կնոջ գրգռումը, ինչպես տղամարդկանց մետ, պետք է ենթարկվի հուզական ազդակներին: Սակայն իրականում պարզվում է, որ կանանց սեռական գրգռման խանգարման հոգեբանական ձևը տարածված չէ:

Հայտնի փաստ է, որ սեռական կոնֆլիկտ ունեցող կինը ավելի շուտ կորցնում է իր սեռական ցանկությունը, քան արգելակվում է նրա սեռական գրգռման ընթացքը: Այն կանայք, որոնք ունեն նորմալ սեռական ցանկություն և կարող են հեշտությամբ հասնել հեշտանքի, բայց ի վիճակի չեն սեռական գրգռման` հիմնականում դաշտանադադարով կանայք են: Կանանց սեքսուալ ցիկլի արյունալցման փուլը շատ ավելի պաշտպանված է զանազան հիվանդություններից և դեղորայքի ազդեցությունից, քան տղամարդկանց էրեկցիան, քանի որ այն ներառում է համեմատաբար պարզ անատոմիական կառույցներ և չի պահանջում հեմոդինամիկ բարձր ճնշման ապահովում սեռական օրգաններում: Կոնքի արյունամատակարարման ավելացումը, որը գրգռման փուլի մեխանիզմն է 2 սեռերի մոտ, կանանց հեշտոցում պարզապես առաջացնում է հեղուկի տրանսուդացիա լորձաթաղանթի անոթներից:

Միակ գործոնը, որ կարող է խոցելի դարձնել կանանց գրգռումը ֆիզիկական ազդակներից, հեշտոցի էստրոգենային բավարար հագեցվածությունն է, որն անհրաժեշտ պայման է հեշտոցի արյունալցման ակտիվացման և խոնավացման համար: Էստրոգենային անբավարարության ժամանակ հեշտոցի լորձաթաղանթը և նրա ներքո տեղակայված անոթային ցանցը ենթարկվում են ատրոֆիայի: Էստրոգենային անբավարարության հիմնական պատճառը դաշտանադադարն է` տարիքային բնականոն ընթացքով կամ ձվարանների վիրահատական հեռացման պատճառով:

Թեև "ծերացած" ձվարանը և մակերիկամները դաշտանադադարից հետո շարունակում են արտադրել փոքր քանակությամբ էստրոգեններ, սակայն սովորոաբար դա ի վիճակի չէ ապահովելու հեշտոցի բավարար խոնավացում: Այ պատճառով, կլիմակտերիկ կանայք, հատկապես եթե նրանք չեն ապրում կանոնավոր սեռական կյանքով, հակված են հեշտոցի չորության: Էստրոգենային անբավարարությունը հեշտ է ախտորոշել: Էստրոգենների բավարար մակարդակի խոսուն վկան է նորմալ դաշտանը: Էստրոգենների նորմալ ազդեցությունը վագինալ բջիջների վրա խիստ ցայտուն է, և հատուկ եղանակով ներկված հեշտոցային քերուկի մանրադիտակային քննությունը հիմնականում արագ կերպով հաստատում է էստրոգենային անբավարարության փաստը: Ավելի հավաստի է ժամանակակից լաբորատոր պայմաններում էստրադային մակարդակի որոշումը արյան պլազմայում:

Տարբերակիչ ախտորոշումը Հետազոտության ընթացքում պետք է ուշադիր լինել` բոլոր այն հիվանդությունները բաց չթողնելու համար, որոնք կարող են նպաստել սեռական գրգռման խանգարմանը: Նյարդային համակարգի խանգարումների ժամանակ վնասվում են ուղեղային սեռական կենտրոնները: Դրանք են գլխուղեղի վնասվածքը և ցերեբրովասկուլյար խանգարումները:

Այս դեպքերում գրգռման դժվարացումը հետևանք է սեռական կենտրոնների, լիմբիկ համակարգի և ճակատային բլթի վնասման: Հիպոթալմուսի վնասումները և քրանիոֆարինգոման նույնպես բերում են սեռական գրգռման խանգարման` ճնշելուվ համապատասխան ուղեղային հատվածները: Հիպոֆիզի քրոմոֆոբ ադենոման գործում է ոչ միայն վերոհիշյալ մեխանիկական մեխանիզմով, այլ նաև պրոլակտինի բարձր քանակության միջոցով: Փսիխոմոտոր էպիլեպսիան խոչընդոտում է գրգռումը` խախտելով լիմբիկ համակարգի գործունեությունը: Խանգարումներից ամենահաճախ հանդիպողը, որը վնասում է սեռական նյարդային կենտրոնները, բազմակի սկլերոզն է (multiple sclerosis):

Սրա ժամանակ հատվածաբար վնասվում են ողնուղեղը և դրա հետ միասին` ողնուղեղում գտնվող, սեռական ռեֆլեքսների համար պատասխանատու կենտրոնները: Փաստորեն, սեռական դժվարությունները երբեմն բազմակի սկլերոզի առաջին դրսևորումներից են` այնպիսի գանգատների տեսքով, ինչպիսիք են հեշտոցի խոնավացման անկարողությունը, ծլիկի զգայունության իջեցումը կամ բացակայությունը, դիսպարենուիան, որոնք բոլորն էլ բերում են գրգռման նվազման:

Այս ամենի հիքում ընկած է ողնուղեղի հատվածների դեմիելինիզացիան: Կան այլ հիվանդույթուններ ևս, որոնք ախտահարում են ողնուղեղը և կարող են առաջացնել գրգռման խանգարում: Դրանք են Tabes dorsalis, Amyotrophic lateral sclerosis, Syringomyelia, myelitis, ծայրահեղ թերսնուցումը և վիտամիւնային անբավարարությունը: Ալկոհոլային նեյրոպաթիան և գոտկային դիսկի ճողվածքը բերում են գրգռման խանգարման` վնասելով ողնուղեղի սեռական կենտրոնները փոխկապակցող սոմատիկ և վեգետատիվ նյարդաթելերը, այնպես, ինչպես պատահում է Shay-Drager syndrome-ի (առաջնային վեգետատիվ դեգեներացիա) ժամանակ:

Պարապլեգիան, որ հետևանք է ողնուղեղի տրավմատիկ վնասվածքների, կանխում է սեռական գրգռման առաջացումը, որովհետև արգելակված են նյարդային գրգիռների փոխանցման գործընթացները: Անոթային խնդիրները բերում են գրգռման խափանման` կոնքի անոթային ցանցի թրոմբոտիկ վնասման և խցանումների հետևանքով: Կորոնար հիվանդության և արտահայտված հիպերտենզիայի դեպքում սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարման առաջանային պատճառը հոգեբանական է` պայմանավորված դեպրեսիայով կամ հանկարծամահության տագնապով: Հակահիպերտենզիվ դեղամիջոցները և հատկապես ալֆա-ադրենոբլոկատորները նույնպես կարող են նպաստել գրգռման արգելակումների: Էնդոկրին և մետաբոլիկ խանգարումները ավելի շուտ ազդում են սեռական ցանկության և հեշտանքի փուլերի վրա. գրգռման խանգարումը երկրորդական է:

Շաքարային դիաբետը կարող է առաջացնել գրգռման խանգարում ծլիկի զգայական նյարդերի նեյրոպաթիայի հետևանքով: Տեստոստերոնային անբավարությունը բերում է լյուբրիկացիայի խանգարման և խափանում ուղեղային կենտրոնների գործունեությունը, քանի որ վերջիններիս բնականոն գործունեությունը պահանջում է բավարար տեստոստերոնային հագեցվածություն: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը նույնպես առաջացնում է գրգռման խանգարում` դեռևս չբացաահայտված մեխանիզմներով: Այլ էնդոկրին հիվանդություններ, ինչպիսիք են Ադիսոնյան հիվանուդությունը,

Կուշինգի համախտանիշը, ակրոմեգալիան և հիպոպիտուիտարիզմը, ևս կարող են հանգեցնել գրգռման խանգարումների, քանի որ առաջացնում են հորմոնալ դիսբալանս, որն ազդում է ուղեղի սեռական նյարդահոսքերի նորմալ ընթացքի և սեռական օրգանների գործունեության վրա: Հիվանդությունների շարքում, որոնք բերում են գրգռման խանգարումների, տեղ ունեն լյարդի հիվանդությունները, քանի որ խանգարվում է էստրոգենային փոխանակությունը, և երիկամի հիվանդությունները: Փոքր թվով կանանց մոտ, որոնք ունեն նորմալ դաշտանային ֆունկցիա, հեշտոցային ճորությունը պայմանավորված է հոգեբանական արգելակումով:

Որոշ դեպքերում պատճառը վախն է սեռական հարաբերությունից կամ անբավարար սիրախաղը: Սակայն կլինիկական փորձը ցույց է տալիս, որ այս գործոնների դերը գրգռման խանգարումներում նշանակլից չէ, և սրանց անմիջական հոգեբանական նախատրամադրող պատճառները դեռրս լրիվ ուսումնասիրված չեն: Անհրաժեշտ է նմանապես պարզել` արդյոք սեռական ախտանշանները առաջնային են, թե հետևանք են որևէ հոգեբուժական հիվանդության, ինչպիսին են աֆեկտիվ և տագնապային խանգարումները: Որոշակի հարցերի օգնությամբ կարելի է պարզել հոգեբուժական խնդրի առկա լինելու փաստը:

Պատճառագիտությունը

Կանանց սեռական ցիկլի գրգռման փուլը ընթանում է սեռական օրգանների անոթալայնացման ռեֆլեքսի ուղեկցությամբ: Վերջինս բերում է հեշտոցամուտքի հյուսվածքների փքման և փխրունացման, որն արտահայտվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմիր երանգով և անոթներից արյան պլազմայի արտահոսքով պայմանավորված խոնավությամբ: Զարկերակների լայնացումը պայմանավորված է ողնուղեղի 2 կենտրոնների ակտիվացմամբ` S2, S3, S4-ում, և մյուսը` T11, L1, L2-ում: Տղամարդկանց նման, կանանց սեռական գրգռումը ևս կարող է ուժեղանալ կամ թուլանալ գլխուղեղից եկող նյարդային գրգիռների ազդեցության տակ, որոնք իրենց հերթին ենթակա են անցյալի վերապրումներին և փորձառությանը: Ինչպես վերևում նշվեց` հեշտոցի խոնավացման գործում հիմնական դերը պատկանում է էստրոգենին:

Անվիճելի է վերջինիս ֆիզիոլոգիական ցիկլիկ ազդեցությունը արգանդի վզիկի գեղձերի գործունեության վրա: Ինչպես հայտնի է, ձվազատման շրջանում` դաշտանային ցիկլի միջնամասում, այդ գեղձերի ակտիվությունը բարձրանում է և բերում վզիկի լորձային խցանի ջրիկացմանը, իսկ հետձվազատման շրջանում գեղձերի իջնող ակտիվությունը, որը համընկնում է պրոգեստերոնի (հակաէստրոգեն) աճի և էստրոգենների նվզման հետ, ուղեկցվում է լորձային խցանի մածուցիկության բարձրացմամբ:

Էստրոգենները ունեն նաև ուղղակի ազդեցություն հեշտոցի խոնավացման վրա, քանի որ հարստացնում են ենթաէպիթելային անոթային հենքը, որը բարելավում է լյուբրիկացիան: Էստրոգենների այս ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռ ձվարանները արտադրում են բավարար քանակությամբ էստրոգեններ: Թեև այս հորմոնների ազդեցությունը նվազում և ի վերջո լրիվ ընդհատվում է դաշտանադադարից հետո, այնուամենայնիվ էստրոգենային հագեցվածությունը կարող է էական լինել այս ժամանակահատվածում` շնորհիվ մակերիկամներում արտադրվող անդրոստենդիոնի փոխարկման` էստրոնի և ավելի պակաս նշանակալիությամբ` տեստոստերոնի փոխարկմամբ` էստրադիոլի: Այնուհանդերձ, տարիքի հետ մակերիկամների այս օժանդակ օգնությունը նույնպես դառնում է անբավարար` հեշտոցի լորձաթաղանթի և հարակից օրգանների հյուսվածքները ֆունկցիոնալ պատրաստականության վիճակում պահելու համար:

Այսպիսով, ըստ էության, սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարումները կանանց մոտ պայմանավորված են գլխավորապես անոթալայնացման խանգարումով` ի հետևանք էստրոգենների արտադրության իջեցման կամ արգելակման: Պետք է նշել, որ նախադաշտանադադարային կանանց մոտ նման խանգարումը հազվադեպ է հանդիպում: Գրգռման խանգարումների բուժումը Կանանց գրգռման խանգարումների բուժման ժամանակ կիրառվում է դեղորայքային բուժում և սեքս- թերապիա` զուգակցված կամ առանձին-առանձին: Դեղորայքային բուժումը հազվադեպ է ցուցված նախադաշտանադադարային փուլում գտնվող կանանց համար:

Այն որպես բուժման հիմնական մեթոդ կիրառվում է դաշտանադադարից հետո` սովորաբար առանց հոգեթերապիայի օժանդակության: Եթե նմանատիպ դեպքերում դեղորայքային բուժումի չի բավարարում, ապա նոր զուգակցվում է հոգեթերապիայի մեթոդներով` իբրև բուժման օժանդակ հավելում:

Գրգռման հոգեբանական խանգարման դեպքում կիրառվում է հոգեթերապիայի կոգնիտիվ-վարքային միջոցների համալիրը: Սրանք զուգակցվում են փսիխոդինամիկ ուղղվածությամբ փսիխոթերապիայի հետ, եթե բուժման ընթացքում հուզական խնդիրներ են ի հայտ գալիս: Էլեկտրական կամ մարտկոցով աշխատող վիբրատորները շատ արդյունավետ են կանանց սեռական ցանկությունը, սեռական գրգռումը և հեշտանքը բարձրացնելու գործում: Արտահայտված գրգռումը, որն առաջանում է վիբրատորի օգնությամբ, նպաստում է հոգեբանական արգելակումների և բժշկական վիճակներով պայմանավորված գրգռման խանգարումների հաղթահարմանը:

Վիբրատորի կիրառումը նախատեսվում է բուժական համալիրի կազմում և ինչպես անհատական, այնպես էլ զուգընկերոջ հետ միասին բուժման արդյունավետ եղանակներից է: Եվ վերջապես, բուժական ազդեցություն ունի լյուբրիկանտների կիրառումը, որը արդյունավետ է ոչ միայն դաշտանադադարով, այլև էստրոգենային նորմալ մակարդակով կանանց համար: Նոր ջրային լյուբրիկանտները ավելի փափուկ են և երկարատև ազդող: Դրանք գերադասելի են յուղալի լյուբրիկանտներից, քանի որ լատեքսե պահպանակները դրանցից գրեթե չեն վնասվում: Եթե սեռական հարաբերությունն ընթանում է ջրում կամ երբ այն խիստ բուռն ընթացք ունի, գերադասելի են սիլիկոնային լյուբրիկանտները, որոնք սակայն թանկ արժեն: Թեև լյուբիկանտները ընդհանուր առմամբ անվնաս են, բայց նրանք պարունակում են հակվիրուսային սպերմիցիդ նոնօքսինոլ 9, որը կարող է որոշ կանանց մոտ գրգռվածություն առաջացնել: Ամեն դեպքում, ինչքան քիչ կիրառվեն լրացուցիչ հավելանյութեր, այնքան ավելի պակաս կլինի ալերգիկ ռեակցիայի հավանականությունը: