Իվետան դիտավորյալ է այս քայլին գնացել, բացահայտել գաղնիքը, ջրից չոր դուրս գալու համար.Արամ Mp3-ն պատրաստվո՞ւմ է դատի տալ Իվետա Մուկուչյանին
Երեկ համացանցում Արամ Mp3-ի և Իվետա Մուկուչյանի վիճաբանության ու կռվի մանրամասներ էին տարածվել, ըստ որի կռվի իրական պատճառն ամենահաղթ խանդն է եղել: Ըստ այդ տեղեկությունների, Արամ MP3-ի կինը՝ Աննան, բոլոր պատեհ և անպատեհ առիթներով Իվետայի մասին վատ է արտահայտվել՝ ներկայացնելով նրան, որպես, մեղմ ասած, շատ թեթևաբարո կին ու այս խոսակցությունները վաղ թե ուշ հասել են Իվետային, ինչն էլ զայրացրել է երգչուհուն։ Իր դժգոհությունը Իվետան արտահայտել է Արամին ու դա արել է՝ ցենզուրայից դուրս բառապաշարով՝ Արամի կնոջ հասցեին, իսկ Արամն էլ, քյարթու-քյարթու մոտեցել հարցին ու որոշել է «պահել կնոջ թասիբը»։ Արդյունքում, սկսվել է փոխադարձ վիրավորանքների տարափ, քաշքշուք ու ականատեսները պնդում են, որ անգամ եղել է իրավիճակ, երբ Արամը ուզեցել է շշով հարվածել Իվետայի գլխին:
Ըստ Boomnews.am-ի տեղեկությունների այս լուրերի տարածումից հետո Արամ Mp3-ը որոշել է նախ գտնել այդ հոդվածի իրական հեղինակին, ապա դատի տալ Իվետա Մուկուչյանին՝ կասկած ունենալով, որ տեղեկության հանրայնացմանը նպաստել է Իվետան։ Ըստ Արամի Իվետան դիտավորյալ է այս քայլին գնացել, բացահայտել գաղնիքը, ջրից չոր դուրս գալու համար։
Ինչպես ժամանակին նշել էինք, արտիստների միջև վիճաբանություն իսկապես եղել է, ըստ մեր նոր տեղեկությունների, Արամը իսկապես նույնիսկ փորձել է շշով հարվածել Իվետային, սակայն վեճին միջամտել են նրանց կոլեգաները ու Արամին դուրս բերել սրահից։
Նյութի աղբյուրը՝ այստեղ