Իմունային համակարգն ամրապնդող 6 սննդամթերք
Իմունային համակարգը մեծ դեր է խաղում մեր առողջության համար՝ ատկապես ձմռանը մեր օրգանիզմը թուլանում է և դառնում հեշտ խոցելի։ Ինչպես հաղորդում է Past.am-ը, հղում անելով Fox News-ին, մի շարք սննդամթերքներ կարող են օգնել իմունային համակարգը վերականգնելու գործում։
Հավի մսով ապուր
Հետազոտողները պնդում են, որ այս ապուրը զսպում է բորբոքային սպիտակ բջիջների շարժումը։ Սակայն նշենք, որ ապուրն էլ ավելի օգտակար կլինի, եթե ավելացնեք սխտոր, գազար, սոխ կամ համեմ։
Բրոկոլի
Բրոկոլին ևս շատ օգտակար կարող է լինել, քանի որ պարունակում է իմունիտետը խթանող այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են վիտամիններ A եւ C–ն, եւ գլուտատիոն հակաօքսիդանտ։
Ձուկ
Յուղոտ ձուկը օգնում է կրճատել սրտի հիվանդության հավանականությունը եւ օրգանիզմը հեռու պահել բորբոքումներից։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա-3 ճարպաթթուներն ամրապնդում են իմունիտետը՝ ընդլայնելով իմունային բջիջների գործունեությունը։
Սունկ
Սնկերը նույնպես իմունային համակարգը խթանող հատկություններ ունեն։ Դրանք հարուստ են սելենիումով, վիտամին B–ով եւ հակաօքսիդանտներով։
Թեյ
Թե´ կանաչ, թե´ սեւ թեյը օգտակար են իմունիտետի համար։ Դրանք մատակարարում են հիվանդությունների դեմ պայքարող հակաօքսիդանտներ՝ պոլիֆենոլներ եւ ֆլավոնոիդներ, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալներից եւ օգնում ոչնչացնել դրանք։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: