Հնդիկները երկրպագում են այ երեխային. երբ տեսնեք նրան, կհասկանաք, թե ինչու. լուսանկարներ
Հնդիկների մոտ տարատեսակ խանգարումներով ծնված մարդկանց դասակարգումը բավական անհասկանալի կերպով է լինում: Որոշներին նրանք համարում են չարքեր և առանձնացնում են հասարակությունից, մյուսներին էլ, հակառակը, աստվածացնում են:
Օրինակ՝ 6-ամյա այս երեխան՝ Պրանշան, ծնվել է գենետիկական խանգարումով, ինչի արդյունքում նրա գլուխը սովորական չափերից մի քանի անգամ մեծ է: Բայց դա տեղացիներին չի վանում, հակառակը՝ նրանք երկրպագում են տղային՝ համարելով, որ նա Գանեշա աստծո մարմնացումն է:
Գանեշան հնդկական դիցաբանության մեջ համարվում է իմացության և խոչընդոտները վերացնող աստված: Սովորաբար պատկերվում է մարդու մարմնով և փղի գլխով: