Երիտասարդն ինքնաթիռում մերկացել է, էրոտիկա դիտել ու հարձակվել բորտուղեկցորդուհու վրա, ով հրաժարվել է գրկախառնվել նրա հետ (Photo)
Բանգլադեշից 20-ամյա ուսանողը Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռի սրահում խախտել է հասարակական կարգը։ Նա ամբողջովին մերկացել է, էրոտիկ հոլովակներ դիտել, այնուհետև հարձակվել բորտուղեկցորդուհու վրա, ով հրաժարվել էր գրկախառնվել նրա հետ։ Ուսանողին կապկպել են և Դաքքա ժամանելուն պես նրան փոխանցել են անվտանգության աշխատակիցներին։