Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ
Ժամանց

Էրիկը մրցանակը նվիրեց սիրելիին` Լանային, իսկ Իվետան բոբիկ բարձրացավ բեմ. ինչ է կատարվել «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ, և ովքե՞ր են լավագույնները

Կարմիր գորգ, մեծանուն արտիստներ, հատուկ հյուրեր, մշակույթի գործիչներ, համերգային գեղեցիկ համարներ և ամենակարևորը` անվանակարգեր և հաղթողներ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: BlogNews.am-ը ներկա է եղել երաժշտական տոնին, ֆիքսել ամենահետաքրքիր պահերը և ներկայացնում է մրցանակակիրներին:

Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում արարող անհատների և ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու, ինչպես նաև երաժշտական բնագավառում նշանակալի նվաճումները հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը ստեղծեց «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն մեկնարկեց միանգամից երեք ժանրերում` դասական, ժողովրդական և փոփ: Երեկոյի ընթացքում մրցանակներ հանձնեցին 20 հիմնական և 9 հատուկ անվանակարգում:

 

 

 

Մրցանականաշխության հաղորդավարական զույգը Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանն էին: Համերգային ծրագրի ընթացքում եղան նաև պրեմիերաներ, իսկ երաժշտական կատարումներով ներկայացան դուդուկահար Կամո Սեյրանյանը, Ալլա Լևոնյանը, Արամ mp3-ը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Կարեն Սևակը, Արթուր Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք:

 

Հատուկ մրցանակներ ստացան՝

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի համար մրցանակ ստացավ Տիգրան Մանսուրյանը:
Հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով մրցանակ ստացավ Արթուր Գրիգորյանը:
«Համահայկական նվագախումբ» նախագիծը լավագույնս իրականացնելու համար մրցանակ ստացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Ջազը հանրահռչակելու համար մրցանակ ստացավ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը:
«Մշակութային կանգառ » նախագծի իրականացմանն աջակցելու համար մրցանակ ստացավ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
«Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագիծը, որը իրականացվել էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու նորքո
«Երգ Արցախից»՝ Գայա Արզումանյան՝ «Այայի երկիր Արցախ»
Մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար մրցանակ ստացավ Հանրային հեռուստաընկերությունը:
Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար հատուկ մրցանակ ստացավ Սիրուշոն:
«Կրկին բեմում» համերգային նախագծի համար մրցանակ ստացավ Արտակ Կիրակոսյանը:

Ժողովրդական ժանրում մրցանակներ ստացան՝

Լավագույն երաժշտախումբ՝ «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ»
Լավագույն երաժիշտ-կատարող՝ Նորայր Գափոյան (դուդուկ)
Լավագույն ժողովրդական երգիչ՝ Վարդան Բադալյան
Լավագույն ալբոմ՝ «Քեզ եմ հիշում», Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
Լավագույն համերգային նախագիծ՝ «Դուդուկի մեծարման երեկո», Կամո Սեյրանյան


Մասսայական երաժշտության ժանրում մրցանակներ ստացան՝

Տարվա լավագույն երգիչ՝ Էրիկ
Տարվա լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան
Լավագույն ռոք խումբ՝ NEMRA
Լավագույն ՓՈՓ խումբ՝ «Արցախի ձայներ»
Լավագույն ալբոմ՝ «Զարմանալի և անսովոր», Yellow Stones
Լավագույն տեսահոլովակ՝ «Սիրո հավերժ քաղաք», Հայկո (ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն համերգային նախագիծ՝ «Սիրո հավերժ քաղաք», Հայկո
Լավագույն դուետ՝ «Արամ MP3 և 3.33»
Տարվա հիթ՝ «Լուսին», Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան
Տարվա հայտնություն՝ Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան

Տարվա լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող ճանաչված Իվետա Մուկուչյանը բեմ բարձրացավ կոշիկները ձեռքին: Դրանք դնելով բեմի վրա՝ երգչուհին շնորհակալական խոսք ասաց մրցանակի համար. «Չհասցրի հագնել կոշիկներս: Շնորհակալ եմ ծնողներիս և քույրիկիս, ովքեր, ցավոք, հեռու են ինձանից, բայց միշտ իմ կողքին կանգնած են: Նաև շնորհակալ եմ Լիլիթ և Լևոն Նավասարդյաններին, ովքեր իմ տասը տարվա մոտ ընկերներ են, և մեր ընկերության հիմքը երաժշտությունն է: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մաեստրո Տիգրան Մկրտչյանին, ով պայքարել է այս երկրի համար իր կյանքով և զենքը ձեռքին. նա հիմա էլ շարունակում է աշխարհն ավելի լավացնել իր երաժշտությամբ: Նա ինձ մի շատ լավ բան է սովորեցրել, որ իմ ամենահզոր զենքը պետք է լինի իմ ձայնը: Շնորհակալ եմ, որ ինձ միշտ սիրով ընդունում եք տուն` Հայաստան»:
Տարվա լավագույն երգիչ անվանակարգը հանձնեցին Մանե Գրիգորյանը և Արթուր Գրիգորյանը: Վերջինս կատակեց` Փառք աստծո, լավ երգիչ է հաղթողը: Խոսքը Էրիկ Կարապետյանի մասին էր, ով առաջին անգամ ազգային երաժշտական մրցանակաբաշխության տարվա լավագույն երգիչ ճանաչվել էր 2011 թվականին. «Յոթ տարի անց ես կրկին ստանում եմ այս մրցանակը: Դա ինձ համար մեծ հաղթանակ է: Ամեն մի մրցանակ նոր ճանապարհ է, նոր հաղթանակ է: Ես հույս ունեմ, որ չեմ հիասթափեցնի իմ հանդիսատեսին, քանի որ սա նաև ձեր մրցանակն է, քանի որ առանց ձեզ ես այս մրցանակին չէի արժանանա: Չէր լինի այս մրցանակը, եթե չլինեին այն մարդիկ, ում հետ ես աշխատել եմ: Սա նաև իմ ընտանիքի մրցանակն է, որովհետև առաջին հերթին նրանք են իմ կողքին, և այս մրցանակը նաև մի մարդունն է, ով, վստահ եմ, այս պահին դիտում է. Լանայինն է»:

 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Շաքե Արմենիի