Նոր մանրամասներ Գարիկի հետվիրահատական շրջանի մասին. նա «Լավ երեկոյի» 2-րդ եթերաշրջանին չի՞ լինի
Սիրված հումորիստ, դերասան և արդեն «Լավ երեկոյի» սպասված հաղորդավար Գարիկ Պապոյանի վիրահատության մասին արդեն տեղելացրել էին,որ ըստ մեր տեղեկությունների, սխալ վիրահատություն է իրականացվել, որն էլ պատճառն է հետվիրահատական շրջանի երկարացմանը։
Նա վերջերս լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է, որ նա փորձում է արդեն քայլել։
Ըստ մեր տեղեկությունների՝ Գարիկի ետվիրահատակամ շրջանը սպասվածից ավելի երկար կլինի։ Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ նա արդեն սկսվում է կազդուրվել, բայց արտաքին աշխարհի հետ այդքան շատ չի շփվում։ Նա նաև չի ներկայանում «Լավ երեկոյի» նկարահանումներին ու չի այցելու Հանրային հեռուստաընկերություն։
Մեզ նաև հայտնի է դարձել, որ Գարիկը հրաժարվում է նաև մասնակցել այս եթերաշրջանին և միգուցե երկրորդ եթերաշրջանը Արամը մենակ վարի։
Միևնույն ժամանակ մենք տեղեկացել ենք, որ այժմ սցենարիստները մտածում են, թե ինչ գեղեցիկ սցենարային լուծում առաջարկեն Գարիկի վերադարձի համար, որ այն լինի հիշարժան։
Առողջությունն և շուտափուկթ ապաքինում ենք մաղթում Գարիկին, թող այլևս արտերկրից ժամանած բժիշկների «ձեռը չընկնի»։