Օլգա Բուզովան երկու տարի է սեռական հարաբերություն չի ունեցել
Հաղորդավարուհի, սկսնակ երգչուհի Օլգա Բուզովան նկարահանվել է համարձակ, կրքոտ ֆոտոշարքում՝ տղամարդկանց ամսագրի համար: Ամսագրին տված հարցազրույցում հաղորդավարուհին ասել է, որ իրեն համարում է իդեալական կին:
Ինչ վերաբերում է սիրային հարաբերությունների, նա խոստովանել է, որ դեռ փնտրում է իր երկրորդ կեսին: Հաղորդավարուհին գնահատում է անկեղծ, պարկեշտ տղամարդկանց, որոնք չեն դավաճանում իրենց սկզբունքներին:
Ինչ վերաբերում է սեռական կյանքին, Օլգան ասել է, որ արդեն երկու տարի է նա սեռական հարաբերություն չի ունեցել:
«Ամեն ինչում սերն է կարևոր, սերն է առաջ տանում մարդկանց ու աշխարհը: Ես մինչև հիմա հավատում եմ սիրում», - ասել է Օլգան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բորոդինան ներկա է գտնվել Բուզովայի հերթական համերգին, բարձրացել է բեմ, նրան վարդերի հրաշալի փունջ նվիրել և հրապարակավ ասել, որ Բուզովան հզոր է: