Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր Շենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է
Ժամանց

Լուիզա Ղամբարյանը՝ սիրային եռանկյունում հայտնվելու մասին (Photo)

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում ապրիլից կհեռարձակվի «Ավազե դղյակ» 24 մասանոց հեռուստասերիալը, որում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Տիգրան Գասպարյանը, Արթուր Կարապետյանը, Անուշիկ Առաքելյանը, Անելիա Գուբրյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք: Նախագծի սցենարի հեղինակն Աստղիկ Սիմոնյանն է, ռեժիսորները՝ Վահե Ղազարյանը և Վարդան Հակոբյանը, պրոդյուսերը՝ Ռուբեն Արամյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը մարմնավորում է հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն:

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ներ աշխատանքի մասին։ «Աննային, ունենալով ընտանիք, սիրելի զավակ, կյանքի բերումով տարիներ անց հանդիպում է իր առաջին սիրուն։ Ֆիլմի զարգացումները տեղի են ունենում սիրային եռանկյունու շրջանակում»,-ասաց նա:

Երբեմնի սիրահար զույգի հանդիպումը տարիներ անց ու նրանց կազմած ընտանիքների միջև հակասությունը ներկայացվում է նաև նրանց երեխաների փոխհարաբերություններով:

 

Նախագծում Լուիզայի հիմնական խաղըկներներն են դերասաններ Տիգրան Գասպարյանն ու Արթուր Կարապետյանը: Պրոֆեսիոնալ դերասանների կողքին հեռուստադիտողը կտեսնի նաև նոր դեմքերի:

«Սա իմ ստեղծագործական աշխատանքի մի էջ էր, որը հետաքրքիր էր այն իմաստով, որ զարգացումները տեղի են ունենում արագ: Շատ հետաքրքիր ստեղծագործական թիմ էր հավաքվել: Տեսնենք` հեռուստադիտողի արձագանքն ինչպիսին կլինի,– ասաց Լուիզան ու հավելեց, որ իրեն էլ է հետաքրքիր, թե ինչպես է ստացվել դեռևս ամիսներ առաջ նկարահանված աշխատանքը` մոնտաժից հետո։ –Եթե մյուս սերիալները նկարահանվում են օնլայն կարգով, այսինքն` նկարահանվում ես, մի քանի օր անց տեսնում աշխատանքդ, սա արդեն ավարտված, մոնտաժված աշխատանք է»:

«Նոր բովանդակություն ստեղծելը դարձել է Ucom-ի և Արմենիա Պրեմիումի գործակցության առանցքային գործառույթը։ Ուրախ եմ, որ նոր հեռուստատեսային մելոդրամայի մի քանի մաս հնարավոր է բուն եթերից օրեր առաջ դիտել «Տեսավարձույթ» բաժնում։ Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ը մշտապես փորձում է հետևել արդեն ձևավորված ավանդույթին և անել հնարավորը, որպեսզի մեր հեռուստադիտողներն առաջինը տեղեկացված լինեն հայրենական հեռուստատեսային արտադրանքի նորույթներից»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

 

Պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ: Հաջողակ բիզնեսմեններ Ռաֆայելն ու Մարատը դեռևս երիտասարդ տարիներից սիրում են նույն կնոջը: Պայքարը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ Աննան ամուսնանում է Մարատի հետ: 20 տարուց ավելի այս երկու ընտանիքը պայքարում է միմյանց դեմ` լինի դա գործնական, թե անձնական դաշտում: Ժառանգների Արամ Առուշանյանի և Տաթև Մարգարյանի հանկարծակի սերը նոր թափ է հաղորդում ընտանիքների հակամարտությանը:

Լուիզան կարծում է, որ ամիսներ տևած ստեղծագործական աշխատանքը վերջնական փաթեթվորմամբ հեռուստադիտողներին հանձնելով՝ նրանց հնարավորություն կտրվի հետևելու հետաքրքիր և դիտարժան նախագծի:

«Ավազե դղյակ»-ում նկարահանվելը, Լուիզայի խոսքով, իր համար հետաքրքիր էր նաև այն առումով, որ 10 տարի անց կրկին մարմնավորում է Աննա անունով հերոսուհու: «Տասը տարի առաջ Հայաստանի առաջին «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում ես կրկին մարմնավորում էի Աննա անունով հերոսուհու: Բնավորության և տեսակի առումով ընդհանուր գծեր կան»,-ասաց Լուիզան։